research
  • 11 Սեպ
  • 2026

ՌՀՀ-ում կանցկացվի XX Միջազգային Տարեկան գիտաժողով

    Նստաշրջանին մասնակցելու համար անհրաժեշտ է սեպտեմբերի 21-ից մինչև նոյեմբերի 1-ը լրացնել հայտաձևը:

    Նոյեմբերի 30-ից մինչև դեկտեմբերի 4-ը Ռուս-Հայկական համալսարանում տեղի կունենա XX Միջազգային Տարեկան գիտաժողովը:

    Գիտաժողովն անց է կացվելու հետևյալ գիտական ուղղություններով՝

    Ֆիզիկամաթեմատիկական և բնական գիտություններ՝

    • Մաթեմատիկա
    • Ինֆորմատիկա և տեխնիկական գիտություններ
    • Ֆիզիկատեխնիկական գիտություններ
    • Կենսաբանական և քիմիական գիտություններ 
     

    Սոցիո-հումանիտար գիտություններ՝

    • Փիլիսոփայություն, քաղաքագիտական և պատմական գիտություններ
    • Տնտեսական գիտություններ
    • Իրավաբանական գիտություններ
    • Բանասիրական և լեզվաբանական գիտություններ
    • Հոգեբանություն
    • Արևելագիտություն
     

    Նստաշրջանին մասնակցելու համար անհրաժեշտ է 2026թ. սեպտեմբերի 21-ից մինչև նոյեմբերի 1-ը ՌՀՀ-ի պաշտոնական կայքի հայտերի ներկայացման էլելտրոնային համակարգում լրացնել հայտաձևը:

    Կից ներկայացվում են գիտաժողովի տեղեկատվական թերթիկը և հոդվածների ներկայացման կարգը: