research
  • 30 Հու
  • 2022

Դիմորդ-2022 | Մրցույթի արդյունքները

    Անվճար և վճարովի ուսուցում

     
    Հայ-Ռուսական համալսարանի հայկական բաժին ԱՆՎՃԱՐ ՀԱՄԱԿԱՐԳ ընդունված դիմորդներն իրենց փաստաթղթերը պետք է ներկայացնեն օգոստոսի 8-ից մինչև օգոստոսի 20-ը՝ ժամը 10:00-ից 15:00-ը:
     
    Պահանջվող փաստաթղթերն են.
    1. Ավարտական փաստաթուղթ` ատեստատ կամ դիպլոմ (միջուկով)
    2. Միասնական քննության արդյունքները հաստատող վկայագիր
    3. Լուսանկար (3x4 սմչափսի) – 6 հատ 
    4. Անձը հաստատող փաստաթուղթ (բնօրինակը և պատճենը 1 օրինակից)
    5. Կցագրման վկայական կամ զինվորական գրքույկ (բնօրինակը և պատճենը 1 օրինակից)
    6. Արտոնություններից օգտվելու դեպքում համապատասխան փաստաթղթեր (բնօրինակը և պատճենը 1 օրինակից) 

    ՎՃԱՐՈՎԻ ՀԱՄԱԿԱՐԳ ընդունված դիմորդները  պետք է օգոստոսի 8-ից մինչև 30.08.2022 թ. վճարեն մեկ կիսամյակի վարձը: 

    Վճարն անհրաժեշտ է մուտքագրել համալսարանի հաշվեհամարին՝ №2480100103250010, "Արդշինբանկ" ՓԲԸ  կամ վճարել մեր կայքի միջոցով (վճարելիս անհրաժեշտ է նշել վճարման նպատակը՝  ընտրելով համապատասխան ինստիտուտը, հայկական բաժանմունք, բակալավրիատ, մասնագիտությունը, այնուհետև անձնական տվյալները):

    Պայմանագի կնքելու համար անհրաժեշտ տվյալները լրացնել հետևյալ  հղումով. https://forms.gle/w3MyNvRNBb11X2vf8: Լրացնելուց երեք աշխատանքային օր հետո, ժամը 10:00-ից 15:00-ը  դիմորդները պետք է ներկայացնեն իրենց փաստաթղթերը Հայ-Ռուսական համալսարան և կնքեն պայմանագիր (եթե պայմանագիրը կնքելու պահին ձեր 18 տարին չի լրացել, ապա անհրաժեշտ է  ազգականներից որևէ մեկի ներկայությունը):
     
    Պահանջվող փաստաթղթերն են՝
    1. Ավարտական փաստաթուղթ` ատեստատ կամ դիպլոմ (միջուկով)
    2. Միասնական քննության արդյունքները
    3. Լուսանկար (3x4 սմչափսի) – 6 հատ 
    4. Անձը հաստատող փաստաթուղթ (բնօրինակը և պատճենը 1 օրինակից)
    5. Կցագրման վկայական կամ զինվորական գրքույկ (բնօրինակը և պատճենը 1 օրինակից)
    6. Արտոնություններից  օգտվելում՝ դեպքում համապատասխան փաստաթղթեր (բնօրինակը և պատճենը 1 օրինակից) :