- 24 Օգո
- 2026
Գիտելիքի օրը Ռուս-Հայկական համալսարանում
Սիրով հրավիրում ենք բոլորին սեպտեմբերի 1-ին՝ ժամը 10:00-ին, ՌՀՀ։
Սկսում ենք հետհաշվարկը…
Նոր ուսումնական տարին արդեն մոտ է, իսկ սեպտեմբերի 1-ին Ռուս-Հայկական համալսարանում միասին կտանք դրա պաշտոնական մեկնարկը։
Առջևում մեզ սպասում են նոր գիտելիքներ, հետաքրքիր փորձություններ, կարևոր ձեռքբերումներ, նոր ծանոթություններ, ընկերներ ու, իհարկե, հիշողություններ, որոնք դեռ երկար կմնան մեզ հետ։
Ուստի սիրով հրավիրում ենք բոլորիդ սեպտեմբերի 1-ին՝ ժամը 10:00-ին, ՌՀՀ՝ միասին դիմավորելու նոր ուսումնական տարվա առաջին օրը՝ ուրախ, ջերմ ու տոնական մթնոլորտում։







