research
  • 02 Ապր
  • 2026

ՌՀՀ-ն շարունակում է խթանել դասախոսների գիտական ակտիվությունը

    Արդյունավետության գնահատումն իրականացվում է հատուկ մշակված չափանիշներով, որը ներառում է հրապարակումներ միջազգային գիտական տվյալների շտեմարաններում:

    Ռուս-հայկական համալսարանում կրկին անց է կացվում պրոֆեսորադասախոսական կազմի աշխատանքի տարբերակված վարձատրության մրցույթ, որը նպատակ ունի բարձրացնել գիտահետազոտական գործունեության որակը և խթանել հրատարակչական ակտիվությունը։

    Մրցույթը նախատեսում է հավելավճարների տրամադրում՝ ակտիվ գիտական և հրապարակումային գործունեության համար։ Դրանք կտրամադրվեն պրոֆեսորադասախոսական կազմի հիմնական աշխատակիցներին, որոնց գիտական և գիտակրթական գործունեությունը ակապված են համալսարանի հետ և ցուցաբերում են բարձր արդյունավետության ցուցանիշներ։

    Արդյունավետության գնահատումն իրականացվում է հատուկ մշակված չափանիշներով, որը ներառում է հրապարակումներ միջազգային գիտական տվյալների շտեմարաններում, այդ թվում՝ Scopus-ում, պաշտպանված ատենախոսությունների քանակը, ինչպես նաև գիտամեթոդական գործունեությունը։

    Նշենք, որ ծրագրի ֆինանսավորումն իրականացվում է համալսարանի զարգացման 2026–2030 թվականների ծրագրի միջոցների հաշվին։