research
  • 20 Ապր
  • 2026

Հայաստանում կկայանա «Հաղթանակի թելադրություն»

    Ապրիլի 27-ին, ժամը՝ 13:00 — Ռուս-հայկական համալսարան: 

    «Հաղթանակի թելադրությունը» Հաղթանակի օրվան նվիրված միջազգային պատմա-հայրենասիրական շարժում է։ Ամեն տարի ամբողջ աշխարհից միլիոնավոր մարդիկ են ստուգում Հայրենական Մեծ պատերազմի իրադարձությունների, հերոսների և առանցքային մարտերի շուրջ իրենց գիտելիքները։ 

    «Հաղթանակի թելադրությունը» շարժում է, որը օգնում է պահպանել Հաղթանակի մասին պատմական ճշմարտությունը։  
     
    Ապրիլի 25-ից 27-ը Հայաստանում 6 հարթակ է գործելու՝ Երևանում, Գյումրիում, Իջևանում, Վանաձորում և Կապանում, որտեղ թելադրություն կարող են գրել տարբեր տարիքի և մասնագիտության մասնակիցները։  

    Երևանյան հարթակներ. 
    ✔️Ապրիլի 26-ին, ժամը՝  12:00 — Երևանի Ռուսական տուն 
    (Մարշալ Բաղրամյան 34)
    ✔️Ապրիլի 27-ին, ժամը՝ 13:00 — Ռուս-հայկական համալսարան 
    (Հովսեփ Էմին 123)