- 14 Հոկ
- 2026
ՌՀՀ-ում կքննարկվեն ընտանեկան բռնության կանխարգելման առանցքային հարցերը
Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14:30-ին, Կապույտ դահլիճում:
Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14:30-ին, ՌՀՀ-ի Ֆ.Տ. Սարգսյանի անվան կոնֆերանսների դահլիճում (Կապույտ դահլիճ) տեղի կունենա քննարկում՝ նվիրված Ընտանեկան բռնության դեմ պայքարի միջազգային օրվան։
Հանդիպման մասնակիցները կքննարկեն ընտանեկան բռնության կանխարգելման, բռնության ենթարկված անձանց իրավունքների պաշտպանության, ինչպես նաև նրանց արդյունավետ օգնություն և աջակցություն տրամադրելու մեխանիզմների զարգացման առանցքային հարցերը։ Հատուկ ուշադրություն կդարձվի ոլորտի արդիական խնդիրներին և դրանց լուծման հնարավոր ուղիներին։
Որպես բանախոսներ հանդես կգան՝
▪️ Մարթա Մելիքսեթյան՝ ՌՀՀ ռեկտորի կազմակերպչական հարցերով խորհրդական,
▪️ Լուսինե Խաչատրյան՝ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության փոխգնդապետ,
▪️ Համբարձում Սարոյան՝ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության փոխգնդապետ,
▪️ Մարիամ Մարտինյան՝ «Կանանց աջակցման կենտրոն» հասարակական կազմակերպության թեժ գծի աշխատանքի պատասխանատու,
▪️ Տաթև Գրիգորյան՝ «Կանանց աջակցման կենտրոն» հասարակական կազմակերպության սոցիալական աշխատող։
Նշենք, որ քննարկումը կազմակերպվել է ՌՀՀ-ի Իրավունքի ինստիտուտի քրեական իրավունքի և քրեական դատավարության իրավունքի ամբիոնի, Քրեական իրավունքի գնահատողների ուսանողական ակումբի և ՌՀՀ ռեկտորի կազմակերպչական հարցերով խորհրդական Մարթա Մելիքսեթյանի համատեղ նախաձեռնությամբ։







