research
  • 22 Հոկ
  • 2021

ՀՌՀ-ում մեկնարկել է «Արդի Դոստոևսկի» գիտական կոնֆերանսը

    Կոնֆերանսի նպատակն է Ֆյոդոր Դոստոևսկու ստեղծագործությունների վերլուծությունը, թողած գրական ժառանգության, նրա դերի և գաղափարների զարգացման գնահատումը ժամանակակից գրականության մեջ: 

    Հայ-Ռուսական համալսարանում հիբրիդային ձևաչափով մեկնարկել է «Արդի Դոստոևսկի» միջազգային գիտական կոնֆերանսը, որը նվիրված է Ֆյոդոր Դոստոևսկու ծննդյան 200-ամյակին: 

    «Դոստոևսկին կարոտ է իրական ռուսաց լեզվի նկատմամբ, դա բյուրեղյա մաքրության և ազնվության լեզու է՝ զգացմունքների արտահայտման մեջ: Պատահական չէ, որ աշխարհը վեհացնում է գրողի ստեղծագործությունը, Դոստոևսկու միջոցով հասկանում են ռուսական հոգու խորին շերտերը։ Ռուսական հոգու մասին Դոստոևսկու գրածներից շատերը հոգեհարազատ են հայերին», - իր ողջույնի խոսքում նշել է Հայ-Ռուսական համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Արմեն Դարբինյանը, որը հեռավար էր միացել կոնֆերանսին, քանի որ սպասում է կորոնավիրուսի թեստի պատասխանին: 

    Կոնֆերանսի նպատակն է Ֆյոդոր Դոստոևսկու ստեղծագործությունների վերլուծությունը, թողած գրական ժառանգության, նրա դերի և գաղափարների զարգացման գնահատումը ժամանակակից գրականության մեջ: 

    «Այս միջազգային կոնֆերանսը Հայաստանի բարձրագույն կրթության առաջատարներից մեկի՝ Հայ-Ռուսական համալսարանի հետ Ռոսսոտրուդնիչեստվոյի երկարաժամկետ համագործակցության և արդյունավետ փոխգործակցության հաստատումն է: Այս կոնֆերանսը նպատակ ունի վերանայել, վերլուծել և հասկանալ Ֆ.Մ. Դոստոևսկու ժառանգությունը, նրա անհատականությունը, կապը ժամանակակից գրականության հետ: Սա շատ արժանի խնդիր է, արժանի նպատակ, որի համար մենք այսօր հավաքվել ենք»,- շեշտել է Երևանում Ռուսաստանի Դաշնության գիտության և մշակույթի կենտրոնի ղեկավարի տեղակալ, Գյումրիում Ռուսական տան ղեկավարի պաշտոնակատար Անտոն Բերյանևը, որը Գյումրիից տեսակապի միջոցով էր միացել կոնֆերանսին: 

    Նշենք, որ վերոնշյալ կոնֆերանսը կազմակերպել է ՀՌՀ-ի Ռուս և համաշխարհային գրականության ու մշակույթի ամբիոնը՝ Երևանում Ռուսաստանի Դաշնության գիտության և մշակույթի կենտրոնի աջակցությամբ: