- 30 Նոյ
- 2020
ՀՌՀ-ն մարդասիրական օգնություն է ցուցաբերել Արցախից եկած ընտանիքներին
Հայ-Ռուսական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանի ջանքերով Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան է բերվել 40 տոննա բրինձ՝ Արցախից ժամանակավորապես ապաստանած մեր հայրենակիցների կարիքների համար։
Հիշեցնենք, որ Հայ-Ռուսական համալսարանը պրոֆեսորադասախոսական և ադմինիստրատիվ կազմի, համալսարանի ուսանողների և ՀՌՀ-ի Շրջանավարտների ակումբի ջանքերով կամավորության սկզբունքով հոկտեմբերին հավաքագրել էր 5.202.450 ՀՀ դրամ, որը ուղղվել է Արցախից Երևան ժամանակավորապես տեղափոխված ընտանիքների կարիքներին և Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին։ Իսկ մինչև այդ՝ ՀՌՀ-ն 2.000.000 դրամ էր նվիրաբերել Արցախի Հանրապետության պաշտպանության բանակին:
Բացի այդ՝ ՀՌՀ-ի ուսխորհուրդը, ուսանողները, ինչպես նաև ՀՌՀ-ի Ուսմունք դպրոցի աշակերտները 24/7 ռեժիմով իրականացրել են անհրաժեշտ իրերի հավաքագրում, քնապարկերի, քողարկող ցանցերի, մարտական "ժիլետների" արտադրություն և պատրաստել պատգարակներ մեր զինվորների ու Արցախից ժամանակավորապես ապաստանած ընտանիքների համար։