research
  • 05 Նոյ
  • 2026

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` հայկական բաժանմունքի դիմորդներին (հեռակա)

    Ուսման համար նախատեսված վճարն անհրաժեշտ է իրականացնել  ամբողջությամբ, կիսամյակային կամ 2 ամսվա համար:

    Հարգելի դիմորդ,
    շնորհավորում ենք ընդունելության կապակցությամբ

    Ուսման համար նախատեսված վճարն անհրաժեշտ է իրականացնել  ամբողջությամբ, կիսամյակային կամ 2 ամսվա համար` համալսարանի հաշվեհամարին՝  №2480100103250010, «Արդշինբանկ» ՓԲԸ  կամ վճարել ՌՀՀ կայքի միջոցով (վճարելիս անհրաժեշտ է նշել վճարման նպատակը՝ ընտրելով բակալավրիատ, հայկական բաժանմունք, հեռակա, համապատասխան ինստիտուտը, մասնագիտությունը, անձնական տվյալները): Անհրաժեշտ է նաև իրականացնել փաստաթղթերի ձևակերպման համար նախատեսված վճարը (1500դր) նույն  հաշվեհամարին՝ №2480100103250010, «Արդշինբանկ» ՓԲԸ:

    Այնուհետև ՌՀՀ ընդունված բոլոր դիմորդները պետք է  լրացնեն իրենց տվյալները հետևյալ հղումով >> 

    Լրացնելուց հետո, խնդրում ենք մինչև ս.թ. նոյեմբերի 6-ը 10:00-ից մինչև 16:00 (ընդմիջում 13:30-ից մինչև 14:00) համալսարան ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝
    1.    ավարտական փաստաթուղթ (ատեստատ կամ դիպլոմ՝ միջուկի հետ)
    2.    անձը հաստատող փաստաթուղթ,
    3.    սոցիալական քարտ,
    4.    4 լուսանկար (3x4 չափսի),
    5.    զինվորական գրքույկ` առկայության դեպքում,
    6.    հեռակա ուսուցման ընդունելության կանոնների 41-րդ, 42-րդ և 43-րդ կետերից օգտվող դիմորդները համապատասխան բնօրինակ փաստաթղթեր:

    Բոլոր փաստաթղթերը ներկայացնել պատճեններով, բացառությամբ ավարտական փաստաթղթի։
     
    ՌՀՀ հեռակա ուսուցմամբ ընդունված և ՀՀ զինված ուժերում ծառայության մեկնած դիմորդների ընտանիքի որևէ անդամ պետք է ս․թ․ նոյեմբերի 6-ից մինչև 13-ն այցելի համալսարան 202 սենյակ՝ ներկայացնելով պահանջվող փաստաթղթերը, ինչպես նաև ծառայության մեկնելու մասին հավաստող փաստաթուղթը և դիմում ներկայացնի տարկետում ձևակերպելու վերաբերյալ, հակառակ դեպքում կկորցնի իրեն տրամադրված տեղը։
     
     
     
     

    Ռուս-Հայկական համալսարանի հայկական բաժանմունքում (հեռակա) 2026-2027 ուսումնական տարվա վարձավճարների չափը
     

    Ծածկագիր Մասնագիտությունը բակալավրիատ
    հեռակա
    041301.01.6 Կառավարում 700 000
    041201.01.6 Ֆինանսներ 700 000
    101501.01.6 Զբոսաշրջություն 400 000
    042101.01.6 Իրավագիտություն 800 000
    031201.01.6 Քաղաքագիտություն 480 000
    031801.01.6 Միջազգային հարաբերություններ 720 000
    023201.02.6 Միջմշակութային հաղորդակցություն /Անգլերեն լեզու/ 550 000