research
  • 22 Հոկ
  • 2026

ՌՀՀ ուսանողները դարձել են «ԻնեկոԿամպուս» կրթական ծրագրի հաղթողներ 2026 թվականին

    Այս տարի ծրագիրն անցկացվել է չորրորդ անգամ՝ ուսանողներին տրամադրելով կրթությունը շարունակելու և մասնագիտական զարգացման համար ֆինանսական աջակցություն ստանալու հնարավորություն։

    Ռուս-Հայկական համալսարանի 17 ուսանող դարձել է «Ինեկոբանկը քո կողքին․ Ապագան՝ ավելի մեծ հնարավորություններով» նախաձեռնության շրջանակում իրականացվող «ԻնեկոԿամպուս» կրթական ծրագրի հաղթող։ Այս տարի ծրագիրն անցկացվել է չորրորդ անգամ՝ ուսանողներին տրամադրելով կրթությունը շարունակելու և մասնագիտական զարգացման համար ֆինանսական աջակցություն ստանալու հնարավորություն։

    2026 թվականին ծրագրին ներկայացված 4142 հայտից 250-ը ՌՀՀ ուսանողներինն էին։ Ընտրության արդյունքներով՝ 16 ուսանող ստացել է 200 000 ՀՀ դրամի միանվագ կրթաթոշակ, իսկ 1 ուսանող՝ արտերկրում կարճաժամկետ կրթություն ստանալու հնարավորություն՝ մինչև 2 միլիոն ՀՀ դրամ ֆինանսավորմամբ։

    «ԻնեկոԿամպուս» ծրագիրը մեկնարկել է 2023 թվականին՝ որպես կրթության աջակցության և ֆինանսավորման նախաձեռնություն, իսկ ժամանակի ընթացքում ընդլայնվելով՝ ներառել է կրթական մի շարք ուղղություններ։ 2026 թվականին ծրագրի հաղթող է ճանաչվել 175 ուսանող․ նրանցից 150-ը ստացել է միանվագ կրթաթոշակ, 15-ը՝ բարձրագույն կրթության ֆինանսավորում՝ մինչև 1 միլիոն ՀՀ դրամի չափով, իսկ 10-ը՝ արտերկրում կարճաժամկետ կրթություն ստանալու հնարավորություն։

    Նշենք, որ ծրագրի իրականացման չորս տարիների ընթացքում ստացվել է ավելի քան 8000 հայտ։ Նախորդ տարիների արդյունքները ներառյալ՝ ծրագրի հաղթողների ընդհանուր թիվը հասել է 398-ի։