- 13 Ապր
- 2026
ՌՀՀ-ում կայացավ «Կանանց առողջություն․ բաց երկխոսություն բժիշկների հետ» թեմայով հանդիպում
Միջոցառումն անցկացվեց բաց և անմիջական քննարկման ձևաչափով, որի ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան ստանալ սպառիչ պատասխաններ իրենց հետաքրքրող հարցերին և քննարկել կարևոր թեմաներ մասնագետների հետ։
Ի՞նչ ազդանշաններ է տալիս օրգանիզմը, երբ այն ուշադրության կարիք ունի։ Ինչի՞ վրա է պետք ուշադրություն դարձնել առօրյա կյանքում՝ պահպանելու առողջությունն ու ներքին հավասարակշռությունը։ Եվ ինչու՞ է այդքան կարևոր ժամանակին լսել սեփական օրգանիզմին։ Այս և այլ հարցեր դարձան «Կանանց առողջություն․ բաց երկխոսություն բժիշկների հետ» հանդիպման հիմքը, որը կազմակերպվել էր ՌՀՀ-ի ապրիլի 7-ին Մարդկային ռեսուրսների կառավարման վարչության և Maple Leafs կլինիկայի ղեկավարության համատեղ նախաձեռնությամբ։
Միջոցառումն անցկացվեց բաց և անմիջական քննարկման ձևաչափով, որի ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան ստանալ սպառիչ պատասխաններ իրենց հետաքրքրող հարցերին և քննարկել կարևոր թեմաներ մասնագետների հետ։ Հանդիպմանը մասնակցեցին համալսարանի ուսանողներ և աշխատակիցներ, ովքեր հետաքրքրված էին կանանց առողջությանը վերաբերող հարցերի քննարկմամբ՝ հարմարավետ և վստահելի միջավայրում։
Բժիշկները ներկայացրին ժամանակակից կյանքի ռիթմի ազդեցությունը օրգանիզմի վրա, ընդգծեցին այն ազդանշանները, որոնք չպետք է անտեսել, և կիսվեցին առողջության պահպանման գործնական խորհուրդներով։ Առանձնահատուկ ուշադրություն դարձվեց կանխարգելմանը, կանոնավոր հետազոտություններին և սեփական առողջության նկատմամբ ուշադիր վերաբերմունքի ձևավորմանը։







