research
  • 07 Հոկ
  • 2026

ՌՀՀ-ում կայացավ «Աշխատանքի տոնավաճառ 2026»

    Միջոցառումը միավորեց ոլորտի 34 առաջատար կազմակերպությունների

    «Աշխատանքի տոնավաճառ 2026»-ը, որը միավորեց ոլորտի 34 առաջատար կազմակերպությունների, կայացավ Ռուս-Հայկական համալսարանում հոկտեմբերի 6-ին։ Գործատուները ՌՀՀ ուսանողներին ներկայացրին առկա թափուր աշխատատեղեր, պրակտիկաներ, ուսումնական նախագծեր և տարբեր ծրագրեր՝ ուղղված Հայաստանում ուսանողության մասնագիտական զարգացմանը։

    Միջոցառումը համախմբեց ամենատարբեր ուղղությունների և կուրսերի ուսանողների։ Տաղավարների աշխատանքին ծանոթացավ նաև ՌՀՀ ռեկտոր, պրոֆեսոր Էդվարդ Սանդոյանը: Նրա խոսքով՝ այս տարի տոնավաճառն անցկացվել է բարձր մակարդակով. «Շատ հաճելի է տեսնել մասնակից ընկերությունների այսպիսի մեծ թիվ և մեր ուսանողների մեծ հետաքրքրվածությունը»:

    Պրոֆեսոր Սանդոյանը հավելել է նաև, որ նման լայնամասշտաբ իրադարձությունների անցկացումը նպաստում է Հայաստանի առաջատար կազմակերպությունների հետ կապերի ամրապնդմանը և օգնում ՌՀՀ-ի ուսանողներին հեռանկարային աշխատատեղեր ու փորձնակության ծրագրեր գտնել դեռևս ուսումնառության տարիներին
     
    Տոնավաճառի առանցքային դերի մասին պատմեց ՌՀՀ Կարիերայի կենտրոնի ղեկավար Ռամելա Սիմոնյանը։

    «Նման նախագծերն անչափ արժեքավոր են յուրաքանչյուր ուսանողի համար՝ անկախ կուրսից։ Սկսել սեփական մասնագիտական ուղին և կապեր հաստատել գործատուների հետ անհրաժեշտ է հենց ուսումնառության առաջին իսկ տարվանից», - նշեց նա։

    Կայացած միջոցառման շրջանակներում մասնակիցները հնարավորություն ստացան անմիջականորեն շփվելու ընկերությունների ներկայացուցիչների հետ և հարցեր ուղղելու գործատուներին, տեղեկանալու առկա առաջարկների մասին, ըստ արժանվույն ներկայանալու պոտենցիալ գործատուներին և կատարելու իրենց առաջին վստահ քայլը հաջող կարիերայի կերտման ճանապարհին։

    Նշենք, որ տոնավաճառը կազմակերպել էր ՌՀՀ Կարիերայի կենտրոնը։