research
  • 16 Ապր
  • 2026

ՌՀՀ ռեժիսոր-շրջանավարտների ֆիլմերը ճանաչվել են լավագույնը «ԿինոՍֆերա» VI համառուսաստանյան փառատոնի արդյունքներով

    ​​​​​​​Լիլիթ Ղազարյանը ներկայացրեց «Դռնապանը» ֆիլմը, Մարիաննա Մովսեսյանը` «Ռոբինզո՞ն»:

    Ռուս-Հայկական համալսարանի «Կինոյի և հեռուստատեսության ռեժիսուրա» մասնագիտության շրջանավարտներ Լիլիթ Ղազարյանի և Մարիաննա Մովսեսյանի (Էդգար Բաղդասարյանի արվեստանոց) նկարահանած ֆիլմերը ընդգրկվել են «ԿինոՍֆերա» ուսանողական կարճամետրաժ ֆիլմերի VI համառուսաստանյան փառատոնի հաղթողների թվում: Փառատոնը տեղի էր ունեցել ապրիլի 2-ից 10-ը Մոսկվայում։

    Լիլիթ Ղազարյանը ներկայացրեց «Դռնապանը» ֆիլմը, որը ճանաչվեց լավագույն խաղարկային ֆիլմ և արժանացավ նաև լավագույն դերասանական աշխատանքի համար հատուկ մրցանակի (Արման Մաթևոսյան)։ Մարիաննա Մովսեսյանի «Ռոբինզո՞ն» ֆիլմը ստացավ ժյուրիի հատուկ մրցանակ՝ «Տրամադրություն» անվանակարգում։

    «Յուրաքանչյուր նման հաղթանակ վերադարձնում է այն զգացողությունը, որ դու քո տեղում ես։ Ֆիլմի հետևում միշտ երկար ճանապարհ կա՝ լի կասկածներով և որոնումներով, և հենց նման պահերին առավել հստակ ես գիտակցում, որ այդ ճանապարհը պետք է շարունակել», — կիսվեց Լիլիթը։

    «Այս փառատոնը մեզ հնարավորություն տվեց կրկին ներկայացնել ֆիլմը մեծ էկրանին, և ես անկեղծորեն շնորհակալ եմ կազմակերպիչներին, ժյուրիի անդամներին և հանդիսատեսին ջերմ ընդունելության և մեր աշխատանքի բարձր գնահատականի համար։ Սա մեզ ոգեշնչում է շարունակել ստեղծել կինո», — ընդգծեց Մարիաննան։

    Նշենք, որ փառատոնի կազմակերպիչը Պետական կառավարման համալսարանի մշակույթի, կինոյի, հեռուստատեսության և զվարճանքի արդյունաբերության կառավարման ամբիոնն է։