research
  • 09 Հոկ
  • 2026

ՌՀՀ-ում կայացավ Չինական երգի միջբուհական երրորդ մրցույթը

    Եզրափակիչ փուլին մասնակցեց տասնութ մասնակից:

    Չինական երգի միջբուհական երրորդ մրցույթը կայացավ Ռուս-Հայկական համալսարանում հոկտեմբերի 8-ին: Մրցույթն անցկացվել է Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանության նախաձեռնությամբ: Մրցույթին մասնակցեցին Ռուս-Հայկական համալսարանի, Երևանի պետական համալսարանի, Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի և Կոմիտասի անվան Երևանի պետական կոնսերվատորիայի ուսանողները:

    Ողջույնի խոսքով ելույթ ունեցան ՌՀՀ-ի ռեկտոր Էդվարդ Սանդոյանը և Հայաստանում Չինաստանի դեսպան Լի Սինվեյը:

    «Հայ-չինական հարաբերություններն այսօր գտնվում են բարձր մակարդակի վրա և շարունակում են դինամիկ զարգանալ: Ռուս-Հայկական համալսարանը խորապես գիտակցում է իր դերն այս գործընթացում և ներդնում է բոլոր ջանքերը՝ երկկողմ ակադեմիական, մշակութային և հումանիտար համագործակցության ամրապնդման գործում նշանակալի ավանդ ունենալու համար», - նշեց ռեկտորը:

    Եզրափակիչ փուլին մասնակցեց տասնութ մասնակից: Նրանք կատարում էին երգեր չինարենով: Ժյուրին գնահատում էր արտասանությունը, վոկալ տվյալներն ու բեմական արվեստը: Նաև թույլատրվում էր երգել նվագարանի սեփական ուղեկցությամբ:

    Առաջին տեղը գրավեց Լիլիթ Խերունցը (ԵՊԿ), երկրորդ տեղը՝ Անի Ղազարյանը (ԵՊԿ), երրորդը՝ Միլենա Առաքելյանը (ՌՀՀ):