- 18 Ապր
- 2026
ՌՀՀ-ում քննարկեցին քաղաքացիական դատավարության պրակտիկ հիմնախնդիրները
Միջոցառման մասնակիցները քննարկեցին ապացուցման կանոնները, ապացուցման առարկայի և ապացուցման ենթակա ու ապացուցման կարիք չունեցող փաստերի սահմանումը, նյութաիրավական կանխավարկածների և դատավարական կանոնների փոխհարաբերությունը և այլն:
«Քաղաքացիական դատավարության պրակտիկ որոշ հիմնախնդիրներ՝ ապացուցման պարտականության բաշխման համատեքստում» թեմայով կլոր սեղանը կայացավ Ռուս-հայկական համալսարանում ապրիլի 18-ին:
Միջոցառման մասնակիցները քննարկեցին ապացուցման կանոնները, ապացուցման առարկայի և ապացուցման ենթակա ու ապացուցման կարիք չունեցող փաստերի սահմանումը, ապացուցման բեռի բաշխման խնդիրները, նյութաիրավական կանխավարկածների և դատավարական կանոնների փոխհարաբերությունը, մասնավորապես՝ պարտավորական և բանկային վեճերում, աշխատանքային վեճերով ապացուցման առանձնահատկությունները, ինչպես նաև ընտանեկան գործերով ապացուցման բեռի բաշխման առանձնահատկությունները՝ երեխայի լավագույն շահի սկզբունքի հաշվառմամբ և այլ հարցեր։
Նշենք, որ միջոցառումը կազմակերպվել էր ՌՀՀ Իրավունքի ինստիտուտի քաղաքացիական իրավունքի և քաղաքացիական դատավարության իրավունքի ամբիոնի կողմից:







