- 09 Հու
- 2026
«Խոսում ենք ռուսերեն Պուշկինի հետ». ՌՀՀ-ում նշեցին Ռուսաց լեզվի օրը
Միջոցառումն անցկացվեց ինտերակտիվ խաղի ձևաչափով, որը բաղկացած էր երեք թեմատիկ կայաններից։
Միջոցառումն անցկացվեց ինտերակտիվ խաղի ձևաչափով, որը բաղկացած էր երեք թեմատիկ կայաններից։ Բացման արարողությունը ուղեկցվել էր «Ալեքսանդր Պուշկինի» տեսաուղերձով, որը ստեղծվել էր արհեստական բանականության տեխնոլոգիաների կիրառմամբ, որից հետո մասնակիցները բաժանվեցին թիմերի։
Քվեստին առանձնահատուկ նշանակություն տվեց այն փաստը, որ դրա հեղինակներն ու կազմակերպիչները ՌՀՀ բանասիրական ուղղության ուսանողներն էին, որոնք միջոցառումը մշակել և իրականացրել էին «Նախագծային գործունեության հիմունքներ» առարկայի շրջանակում։ Առարկան իրականացվում է Պետրոս Մեծի անվան Սանկտ Պետերբուրգի պոլիտեխնիկական համալսարանի հետ համագործակցությամբ։
Նշենք, որ միջոցառման կազմակերպիչներն էին ՌՀՀ Բանասիրության և միջմշակութային հաղորդակցության ինստիտուտի Ռուսաց լեզվի և մասնագիտական հաղորդակցության ամբիոնը և ՌՀՀ Ռուսագիտության կենտրոնը։







