research
  • 13 Ապր
  • 2026

Փաստաբան և միջազգային իրավունքի փորձագետ Արա Ղազարյանը դասախոսություն է կարդացել ՌՀՀ ուսանողների համար

    Դասախոսությունը նվիրված էր Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելու առանձնահատկություններին:

    Դասախոսությունը, որը նվիրված էր Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելու առանձնահատկություններին, տեղի ունեցավ Ռուս-հայկական համալսարանում ապրիլի 10-ին։ Հրավիրված բանախոսն էր փաստաբան, միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը։

    Միջոցառումն անցկացվեց բաց երկխոսության ձևաչափով․ ուսանողները ակտիվորեն մասնակցում էին քննարկմանը՝ տալով հարցեր ինչպես միջազգային իրավունքի տեսական ասպեկտների, այնպես էլ իրավաբանի աշխատանքի գործնական նրբությունների վերաբերյալ։ 

    Հանդիպման ընթացքում Արա Ղազարյանը ներկայացրեց, թե ինչպես պետք է ճիշտ պատրաստել և ներկայացնել հայցեր Մարդու իրավունքների եվրոպական դատարան, ինչ պահանջներ են ներկայացվում դիմումներին և ինչ սխալներ են ամենից հաճախ թույլ տալիս դիմողները։ Առանձին անդրադարձ կատարվեց բողոքների պատրաստման գործնական կողմերին, ընթացակարգի նրբություններին և այն դժվարություններին, որոնց բախվում են իրավաբաններն ու դիմողները։ 

    Առանձնահատուկ հետաքրքրություն առաջացրին նաև նրա կողմից ներկայացված օրինակները անձնական պրակտիկայից։ Արա Ղազարյանը նշեց, որ վերջին տարիներին Հայաստանը ցույց է տալիս նկատելի առաջընթաց մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում, ինչը արտահայտվում է ինչպես օրենսդրական մակարդակում, այնպես էլ իրավակիրառ պրակտիկայում։

    Նշենք, որ հանդիպումը կազմակերպվել էր Ռուս-հայկական համալսարանի Իրավունքի ինստիտուտի Միջազգային և եվրոպական իրավունքի ամբիոնի և ՌՀՀ Իրավունքի ինստիտուտի ուսանողական խորհուրդների հետ համատեղ: