- 03 Նոյ
- 2026
ՌՀՀ-ում կկայանա III Ռուս-Հայկական մեդիաֆորումը
Նոյեմբերի 9-ին՝ ժամը 10:20-ին, Ռուս-Հայկական համալսարանի Մշակույթի տանը կկայանա III Ռուս-Հայկական մեդիաֆորումի բացման հանդիսավոր արարողությունը։
Նոյեմբերի 9-ին՝ ժամը 10:20-ին, Ռուս-Հայկական համալսարանի Մշակույթի տանը կկայանա III Ռուս-Հայկական մեդիաֆորումի բացման հանդիսավոր արարողությունը։ Միջոցառումը համատեղ կազմակերպում են Ռուս-Հայկական համալսարանը և Ռուսաստանի Դաշնության գիտության և բարձրագույն կրթության նախարարությունը։
Ֆորումի նպատակն է խորացնել Ռուսաստանի և Հայաստանի երիտասարդների միջմշակութային երկխոսությունը, ընդլայնել մեր երկրների միջև կրթական ոլորտում տեղեկատվական համագործակցությունը, ինչպես նաև ստեղծել և տարածել մեդիաբովանդակություն, որը հանրահռչակում է երկու ժողովուրդների ընդհանուր արժեքները։ Այս տարվա ֆորումի թեման է՝ «Ուսանողական մեդիան Ռուսաստանի և Հայաստանի միջազգային համագործակցության օրակարգում»։
Ֆորումին կմասնակցեն Ռուսաստանի և Հայաստանի տարբեր բուհերի ուսանողներ։ Ֆորումի արդյունքներով նրանք կպատրաստեն համատեղ տեսանյութեր սոցիալ-մշակութային թեմաներով։
Ֆորումի շրջանակներում, որը կտևի մինչև նոյեմբերի 12-ը, կկայանան դասախոսություններ, վարպետության դասեր և պանելային քննարկումներ` Ռուսաստանի և Հայաստանի առաջատար մեդիա մասնագետների մասնակցությամբ։
Նշենք, որ մեդիաֆորումը դառնում է բարի ավանդույթ և անցկացվում է արդեն երրորդ տարին անընդմեջ։ Նախորդ տարիների մեդիաֆորումների մասին կարող եք կարդալ հետևյալ հղումներով՝
• ՌՀՀ-ում անցկացվել է «Ռուս-Հայկական մեդիաֆորում. երիտասարդների հայացքը» >>
• ՌՀՀ-ում անցկացվել է II Ռուս-Հայկական մեդիաֆորումը >>
Ֆորումի ծրագիրը կհրապարակվի ավելի ուշ։







