 
                                - 04 Օգո
- 2023
Հայ-Ռուսական համալսարանը՝ ՌԴ բարձրագույն կրթության և գիտության նախարարության ամառային մեդիաինտենսիվի հաղթող
ԱՊՀ տարածաշրջանում գործող չորս սլավոնական համալսարանների (Ղրղզա-ռուսական, Ռուս-տաջիկական, Բելառուսա-ռուսական և Հայ-ռուսական) աշխատակիցների և ուսանողների համար կազմակերպվել են դասախոսություններ և մաստեր կլասներ:
	Հայ-Ռուսական համալսարանի պատվիրակությունը, որի կազմում էին ՀՌՀ-ի Լրագրության ամբիոնի վարիչ Մարինա Ալեքյանը, ՀՌՀ-ի պաշտոնական կայքի գլխավոր խմբագիր Մարիամ Թորգոմյանը, մագիստրանտներ Դիանա Խոդերյանը, Աֆելիա Հակոբյանը և ուսանողներ Էդիտա Ալիխանյանը, Թերեզա Մինասյանը ու Արուս Մելիքյանը, հուլիսի 31-ից օգոստոսի 4-ը Մոսկվայում մասնակցել է Ռուսաստանի Դաշնության բարձրագույն կրթության և գիտության նախարարության կողմից կազմակերպած ամառային մեդիաինտենսիվին: 
 ԱՊՀ տարածաշրջանում գործող չորս սլավոնական համալսարանների (Ղրղզա-ռուսական, Ռուս-տաջիկական, Բելառուսա-ռուսական և Հայ-ռուսական) աշխատակիցների և ուսանողների համար կազմակերպվել են դասախոսություններ և մաստեր կլասներ, որոնք անցկացրել են լրագրության և մեդիահաղորդակցության ոլորտի առաջատար մեդիափորձագետները։
ԱՊՀ տարածաշրջանում գործող չորս սլավոնական համալսարանների (Ղրղզա-ռուսական, Ռուս-տաջիկական, Բելառուսա-ռուսական և Հայ-ռուսական) աշխատակիցների և ուսանողների համար կազմակերպվել են դասախոսություններ և մաստեր կլասներ, որոնք անցկացրել են լրագրության և մեդիահաղորդակցության ոլորտի առաջատար մեդիափորձագետները։ 
ՌԴ բարձրագույն կրթության և գիտության նախարարության ամառային մեդիաինտենսիվի մասնակիցները ծանոթացել են նաև մի շարք լրատվական գործակալությունների աշխատանքին, այցելել են թանգարաններ և ցուցահանդեսներ։
Բացի կրթամշակութային հատվածից՝ չորս սլավոնական համալսարանների միջև անցկացվել են մի շարք մրցույթներ, որոնց արդյունքներով հաղթող է ճանաչվել Հայ-Ռուսական համալսարանի պատվիրակությունը։
Շնորհավորում ենք մեր թիմի ներկայացուցիչներին և մաղթում հետագա հաղթանակներ։

 
                                     
                                                     
                                                    








