- 19 Նոյ
- 2026
ՌՀՀ դպրոցում աշակերտներին ներկայացրել են մեդիատորի մասնագիտությունը
Դասախոսությունը հնարավորություն է տվել ավագ դպրոցականներին ավելի մոտիկից ծանոթանալու մեդիատորի մասնագիտությանը:
«Մեդիատորի մասնագիտությունը. երկխոսության և համաձայնության հասնելու արվեստը» թեմայով դասախոսությունը, որը կազմակերպվել էր Հայաստանի Հանրապետության Մեդիատորների պալատի և ՌՀՀ Իրավունքի ինստիտուտի համատեղ նախաձեռնությամբ՝ ավագ դասարանների աշակերտների համար, տեղի էր ունեցել ՌՀՀ «Ուսմունք» դպրոցում նոյեմբերի 19-ին ։
Հանդիպման ընթացքում մասնակիցներն իմացել են, թե ինչպես կարելի է լուծել վեճերն առանց դատարան դիմելու, ինչ դեր ունի մեդիատորը հակամարտությունների կարգավորման գործում, և ինչ հմտություններ են անհրաժեշտ այս մասնագիտությունը յուրացնելու համար։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել մեդիացիայի հիմնական սկզբունքներին, մեդիատորի մասնագիտական գործունեության առանձնահատկություններին և փոխընդունելի լուծումների հասնելու գործում կառուցողական երկխոսության նշանակությանը։
Դասախոսությունը հնարավորություն է տվել ավագ դպրոցականներին ավելի մոտիկից ծանոթանալու մեդիատորի մասնագիտությանը, ընդլայնելու մասնագիտական իրացման հնարավորությունների վերաբերյալ պատկերացումները և մտածելու ապագա մասնագիտության ընտրության մասին։







