research
  • 22 Սեպ
  • 2026

Արեգ Գևորգյանը ՌՀՀ ուսանողներին կներկայացնի բիզնեսի կազմակերպման և կառավարման առանձնահատկությունները

    Բաց հանդիպումը կկայանա սեպտեմբերի 28-ին, ժամը 14:30-ին, №419 լսարանում:

    Սեպտեմբերի 28-ին` ժամը 14:30-ին, №419 լսարանում, երիտասարդ ձեռներեց և առաջնորդ Արեգ Գևորգյանը, ով հյուրընկալության ոլորտում ունի ավելի քան տասը տարվա աշխատանքային փորձ, կանցկացնի բաց հանդիպում՝ «Անկեղծ զրույց բիզնեսի օպերացիոն ղեկավարի հետ․ իրական փորձ և գործնական լուծումներ» թեմայով։

    Արեգ Գևորգյանն առանձնանում է բիզնեսի կազմակերպման հարցում իր ուրույն մոտեցմամբ՝ համադրելով անհատական և միաժամանակ ներառական կառավարման մեթոդները։
     
    Հանդիպման ընթացքում կքննարկենք բիզնեսի կազմակերպման և կառավարման առանձնահատկությունները, հյուրընկալության ոլորտում գործնական փորձը, ինչպես նաև թիմի հետ արդյունավետ փոխգործակցության մոտեցումները։

    Հանդիպումը կազմակերպվել է ՌՀՀ-ի Տնտեսագիտության և բիզնեսի ինստիտուտի Կառավարման և բիզնեսի ամբիոնի կողմից։ Հանդիպման լեզուն՝ հայերեն։