research
  • 14 Հոկ
  • 2026

ՌՀՀ-ն և Կառավարման պետական համալսարանը համագործակցության համաձայնագիր են ստորագրել

    Համաձայնագիրը նախատեսում է ընդլայնել համալսարանների միջև ակադեմիական և գիտական համագործակցությունը, իրականացնել համատեղ կրթական և հետազոտական նախագծեր, կատարելագործել ուսումնամեթոդական աշխատանքը և կրթական գործընթացում ներդնել նորարարական մոտեցումներ։

    Ռուս-Հայկական համալսարանը և Կառավարման պետական համալսարանը (ԿՊՀ, Ռուսաստան) հոկտեմբերի 14-ին կնքել են համագործակցության համաձայնագիր՝ ուղղված կրթության և գիտության ոլորտներում փոխգործակցության զարգացմանը։ Փաստաթուղթը ստորագրել են ՌՀՀ ռեկտոր Էդվարդ Սանդոյանը և ԿՊՀ ռեկտոր Վլադիմիր Ստրոևը։

    Համաձայնագիրը նախատեսում է ընդլայնել համալսարանների միջև ակադեմիական և գիտական համագործակցությունը, իրականացնել համատեղ կրթական և հետազոտական նախագծեր, կատարելագործել ուսումնամեթոդական աշխատանքը և կրթական գործընթացում ներդնել նորարարական մոտեցումներ։

    Համագործակցության հիմնական ուղղություններից են դասախոսների և գիտաշխատողների մասնակցությունը վերապատրաստման և մասնագիտական վերաորակավորման կրթական ծրագրերին, ուսանողների պրակտիկաների և գործնական պատրաստության կազմակերպումը, համատեղ գիտական միջոցառումների անցկացումը, ինչպես նաև տեղեկատվական և ուսումնամեթոդական նյութերի փոխանակումը։

    Կողմերը նախատեսում են նաև զարգացնել մասնագիտական երկխոսությունը՝ փոխադարձ խորհրդատվությունների, աշխատանքային հանդիպումների, գիտաժողովների, համաժողովների և կլոր սեղանների միջոցով։

    Համագործակցությունը կնպաստի միջհամալսարանական կապերի ամրապնդմանը, դասախոսների և ուսանողների հնարավորությունների ընդլայնմանը, ինչպես նաև համատեղ գիտակրթական գործունեության զարգացմանը։