research
  • 16 Փետ
  • 2026

Ռուս-հայկական համալսարանը և Հայաստանի ֆոնդային բորսան ստորագրեցին համագործակցության հուշագիր

    Կողմերը պայմանավորվել են իրականացնել համատեղ կրթական ծրագրեր, ներգրավել Բորսայի ներկայացուցիչներին կրթական գործընթացում և այլն:

    Ռուս-հայկական համալսարանի ռեկտոր Էդվարդ Սանդոյանը և Հայաստանի ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանը փետրվարի 16-ին ստորագրել են համագործակցության հուշագիր։

    Հուշագրի նպատակն է ձևավորել երկարաժամկետ գործընկերություն՝ ուղղված ֆինանսների, ներդրումների, արժեթղթերի շուկայի, կորպորատիվ կառավարման և թվային ֆինանսական տեխնոլոգիաների ոլորտներում բարձր որակավորում ունեցող մասնագետների պատրաստմանը, ինչպես նաև ակադեմիական միջավայրի և կապիտալի շուկայի ենթակառուցվածքների միջև կապի ամրապնդմանը։

    Կողմերը պայմանավորվել են իրականացնել համատեղ կրթական ծրագրեր, ներգրավել Բորսայի ներկայացուցիչներին կրթական գործընթացում, ապահովել ուսանողական պրակտիկաներ և իրականացնել գիտահետազոտական ու վերլուծական համատեղ նախագծեր։