research
  • 03 Փետ
  • 2026

Փոխանակման ծրագրով Ռուսաստանից ժամանել են ուսանողներ

    Ծրագրի մասնակիցները եկել են ոչ միայն ուսումնառության, այլև Հայաստանի մշակույթին, ավանդույթներին և առօրյա կյանքին ծանոթանալու նպատակով։

    Ուսանողական փոխանակման ծրագրի շրջանակում Ռուսաստանի Դաշնությունից Ռուս-հայկական համալսարան են ժամանել 21 ուսանող: Ծրագրի մասնակիցները եկել են ոչ միայն ուսումնառության, այլև Հայաստանի մշակույթին, ավանդույթներին և առօրյա կյանքին ծանոթանալու նպատակով։

    Ժամանման առաջին օրը ուսանողները հանդիպել են ՌՀՀ Միջազգային կապերի դեպարտամենտի աշխատակիցների հետ, որոնք ներկայացրել են համալսարանի հնարավորությունները, կրթական ծրագրերը և տվել խորհուրդներ երկրում հարմարավետ կեցության համար։ Օտարերկրյա ուսանողների համար ցուցադրվել է նաև համալսարանում ուսման մասին տեսահոլովակ, որը պատրաստվել էր ՌՀՀ Թվային բովանդակության լաբորատորիայում։

    Ծանոթության ընթացքում ուսանողները կիսվել են իրենց պատմություններով․ ոմանք ընտրել են Հայաստանը՝ մշակույթի և կրթական հնարավորությունների նկատմամբ հետաքրքրության շնորհիվ, իսկ ոմանք, այստեղ մեկ անգամ արդեն գտնվելով, որոշել են կրկին վերադառնալ շարժունության ծրագրի շրջանակում։