
- 26 Մար
- 2025
ՌՀՀ-ում անցավ դատախաղ` նվիրված քրեական դատավարության հարցերի քննարկմանը
Դատախաղի ընթացքում մեղադրանքի և պաշտպանության կողմերը ներկայացրեցին իրենց փաստարկված դիրքորոշումները քրեական վարույթի նախաձեռնման, ինչպես նաև թվային խուզարկության և հետագա զննման վերաբերյալ առաջադրված խնդիրների կապակցությամբ։
ՌՀՀ Իրավունքի ինստիտուտի Քրեական իրավունքի և քրեական դատավարության իրավունքի ամբիոնը մարտի 24-ին կազմակերպել էր դատախաղ` նվիրված քրեական դատավարության արդիական հարցերի քննարկմանը։
Դատախաղի ընթացքում մեղադրանքի և պաշտպանության կողմերը ներկայացրեցին իրենց փաստարկված դիրքորոշումները քրեական վարույթի նախաձեռնման, ինչպես նաև թվային խուզարկության և հետագա զննման վերաբերյալ առաջադրված խնդիրների կապակցությամբ։
Արդյունքում հաղթող ճանաչվեց մեղադրանքի կողմը ներկայացնող թիմը։