research
  • 28 Սեպ
  • 2023

Պարգև Ավետիսյանի, Մարիա Զասլավսկայայի և Լարիսա Տիտարենկոյի ընդհանուր խմբագրությամբ նոր մենագրություն լույս տեսավ

    Կոլեկտիվ մենագրությունը նվիրված է Հայաստանում, Բելառուսում և Ռուսաստանում ժամանակակից բարձրագույն կրթության վերափոխումների և մարտահրավերների, խնդիրների և հեռանկարների ուսումնասիրությանը:

    ՀՌՀ գիտության գծով պրոռեկտոր Պարգև Ավետիսյանի, ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի պրոֆեսոր Մարիա Զասլավսկայի և ԲՊՀ հասարակական գիտությունների և սոցիոլոգիայի ամբիոնի փիլիսոփայության ֆակուլտետի պրոֆեսոր Լարիսա Տիտարենկոյի ընդհանուր խմբագրությամբ լույս տեսավ «Եվրասիական տնտեսական միության անդամների բարձրագույն կրթության զարգացման միտումներն ու ժամանակակից տենդենցները» թեմայով մենագրությունը:
     
    Կոլեկտիվ մենագրությունը նվիրված է Հայաստանի, Բելառուսի և Ռուսաստանի վերափոխումների և մարտահրավերների, ժամանակակից բարձրագույն կրթության խնդիրների և հեռանկարների ուսումնասիրությանը: Մասնավորապես, հեղինակները վերանայել են բարձրագույն կրթության համակարգերի մոդելների փորձը մի շարք արտասահմանյան երկրներում (Հարավային Աֆրիկա, Գերմանիա, Ֆրանսիա, ԱՄՆ և այլն) և բացահայտել եվրասիական տարածաշրջանի երկրների բարձրագույն կրթության համակարգի առանձնահատկությունները: Ուսումնասիրության արդյունքները գործնական կիրառություն ունեն և կարող են օգտագործվել բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխման հիմնախնդիրներն ուսումնասիրող մագիստրանտների, ասպիրանտների և մասնագետների կողմից։ 

    Նշենք, որ հեղինակային թիմի կազմում են Պարգև Ավետիսյանը, Մարիա Զասլավսկայան, Լարիսա Տիտարենկոն, Ասյա Բերբերյանը, Օլգա Կորնիլովան, Քաջիկ Օհանյանը, Գագիկ Գալիկյանը, Նաիրա Գևորգյանը, Մերի Թադևոսյանը, Ելենա Լեբեդեվան, Լիդիա Մատասովան և Սվետլանա Պիյուկովան:
     
     
     
    Թարգմանեց՝ Նենսի Աբրահմյանը
    ("Լրագրություն", III կուրս)