- 23 Հու
- 2023
Հայ-Ռուսական համալսարանում կատարվել են նոր նշանակումներ
Հայ-Ռուսական համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Էդվարդ Սանդոյանը հունիսի 23-ին ՀՌՀ-ի մի շարք ինստիտուտների ադմինիստրատիվ և պրոֆեսորադասախոսական անձնակազմներին է ներկայացրել իրենց նոր ղեկավարներին:
Հայ-Ռուսական համալսարանի ռեկտոր, ՀՀ և ՌԴ տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Էդվարդ Սանդոյանը հունիսի 23-ին ՀՌՀ-ի մի շարք ինստիտուտների ադմինիստրատիվ և պրոֆեսորադասախոսական անձնակազմներին է ներկայացրել իրենց նոր ղեկավարներին և մաղթել բոլորին արդյունավետ ու բեղմնավոր աշխատանք։
ՀՌՀ ռեկտոր Էդվարդ Սանդոյանի հրամանով՝ Հայ-Ռուսական համալսարանի Տնտեսագիտության և բիզնեսի ինստիտուտի տնօրեն է նշանակվել Ժիրայր Արամյանը, ՀՌՀ-ի Հումանիտար գիտությունների ինստիտուտինը` Երվանդ Մարգարյանը, ՀՌՀ-ի Մեդիայի, գովազդի և կինոյի ինստիտուտինը (հուլիսի 3-ից)` Կարեն Մարգարյանը (հանրության լայն շրջանակներին հայտնի է որպես արձակագիր Մարկ Արեն), ՀՌՀ-ի Մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ինստիտուտինը` Արման Դարբինյանը։
ՀՌՀ-ի պրոռեկտորներ են նշանակվել Մարինա Խաչատրյանը, Պարգև Ավետիսյանը և Սերգեյ Կապինոսը։
Բացի այդ՝ ՀՌՀ-ի ռեկտորի հրամանով Հայ-Ռուսական համալսարանի ռեկտորի աշխատակազմի ղեկավար է նշանակվել Սերինե Միսիսյանը, ՀՌՀ-ի Գործունեության ապահովման վարչության ղեկավար` Դավիթ Երամյանը, ՀՌՀ-ի Ֆինանսական վարչության ղեկավար` Մերուժան Գալստյանը, ՀՌՀ-ի Անվտանգության վարչության ղեկավար` Կարեն Սիմոնյանը, ՀՌՀ-ի Ուսումնական գործընթացի կազմակերպման վարչության ղեկավար` Աննա Բեջանյանը և Կրթության որակի ապահովման վարչության ղեկավարի պաշտոնակատար` Ռուզաննա Հայրապետովան։