research
  • 11 Ապր
  • 2023

Միացե՜ք Ծրագրավորում 01 առցանց դասընթացին

    Դասընթացը նախատեսված է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են սովորել ծրագրավորում զրոյից։

    Ծրագրավորում 01 առցանց դասընթացը նախատեսված է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են սովորել ծրագրավորում զրոյից։ Անկախ նրանից՝ նոր եք որոշել ուսումնասիրել ծրագրավորում, թե արդեն ունեք որոշակի հմտություններ, այս դասընթացը կօգնի ձեզ ձևավորել ամուր հիմք և կտա բավականաչափ գիտելիքներ, որպեսզի ավելի վստահ շարունակեք ձեր ուսումը ՏՏ ոլորտում։ 

    Դասընթացում որպես ծրագրավորման լեզու օգտագործվում է C++-ը:

    Դասընթացի ընթացքում ձեռք կբերեք ծրագրավորման գործնական հմտություններ, կնախագծեք և կիրականացնեք տարատեսակ խնդիրներ, որոնք ունեն իրական կիրառություններ կյանքի ամենատարբեր ոլորտներում։ Կգրեք ծրագրեր, որոնք թույլ են տալիս վավերացնել կրեդիտային քարտերի համարներ, սեղմել (zip) և գաղտնագրել տվյալներ։ Կփորձեք ձեզ «հակերի» դերում և կգրեք ծրագրեր, որոնց միջոցով հնարավոր կլինի ապակոդավորել գաղտնագրված տվյալներ կամ վերականգնել գաղտնաբառեր։ Կուսումնասիրենք բիոինֆորմատիկայի ոլորտը։ Ձեր գրած ծրագրերը կօգնեն միարժեքորեն նույնականացնել մարդկանց` վերլուծելով նրանց գենետիկական կոդը։ Ձեր իսկ գրած ծրագրերի միջոցով կսովորեք պատկերի մշակման հիմնական ալգորիթմները։ 
     
    Դասընթացի ավարտին ձեռք կբերեք անհրաժեշտ հմտություններ և գիտելիքներ, որոնք թույլ կտան հետագայում լուծել ավելի բարդ խնդիրներ, շարունակել ձեր ուսումը, այնուհետև նաև կարիերան ՏՏ ոլորտում։ 

    Դասընթացը մշակվել է ՀՌՀ Առաջատար ծրագրային տեխնոլոգիաների կենտրոնի կողմից «Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամ»-ի «CyHub Armenia» նախաձեռնության աջակցությամբ։ Մանրամասները և գրանցման հղումը՝ այստեղ >>