- 27 Փետ
- 2026
ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդին առընթեր երիտասարդ օրենսդիրների պալատի պատվիրակությունը այցելեց ՌՀՀ
Կողմերը քննարկեցին համագործակցության զարգացման հեռանկարների, համատեղ կրթական ու սոցիալական նախագծերի իրականացման հնարավորությունը և այլն:
Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդին առընթեր երիտասարդ օրենսդիրների պալատի պատվիրակությունը, երիտասարդության հարցերով դաշնային գործակալության ներկայացուցիչների հետ միասին, Հայաստանի Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակներում փետրվարի 27-ին այցելեց Ռուս-Հայկական համալսարան։
Առանցքային իրադարձություններից մեկը համալսարանի ռեկտոր Էդվարդ Սանդոյանի հետ աշխատանքային հանդիպումն էր։ Քննարկումը կենտրոնացած էր համագործակցության զարգացման հեռանկարների, երիտասարդական քաղաքականության հարցերի և համատեղ կրթական ու սոցիալական նախագծերի իրականացման հնարավորության վրա։






