research
  • 07 Մայ
  • 2026

ՌՀՀ դասախոսները ավարտեցին մասնագիտական զարգացման դասընթացը

    Դասընթացը կազմակերպվել էր ՌՀՀ և Սանկտ Պետերբուրգի Պետրոս Մեծի պոլիտեխնիկական համալսարանի համատեղ միջոցառումների շրջանակներում:

    ՌՀՀ Տնտեսագիտության տեսության և անցումային շրջանի տնտեսության հիմնախնդիրների ամբիոնի դասախոսները ավարտեցին «Միջմշակութային կրթական միջավայրին ադապտացումը` օտար լեզուներով տնտեսագիտական առարկաների դասավանդման ոլորտում» թեմայով մասնագիտական զարգացման դասընթացն, որն անց է կացվել Սանկտ Պետերբուրգի Պետրոս Մեծի պոլիտեխնիկական համալսարանի մասնագետների կողմից: Տասնհինգ դասախոսներ ապրիլի 22-ին ստացան պետական նմուշի վկայականներ՝ դասընթացն ավարտելու մասին:
     
    Մասնագիտական զարգացման դասընթացը կազմակերպվել էր ՌՀՀ և Սանկտ Պետերբուրգի Պետրոս Մեծի պոլիտեխնիկական համալսարանի համատեղ միջոցառումների շրջանակներում և իրականացվել է Պոլիտեխնիկական համալսարանի տնտեսագիտության տեսության ամբիոնի դոցենտ, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Ելենա Վդովինայի կողմից։
     
    Դասընթացի ավարտից հետո տեղի ունեցավ «Միջմշակութային կրթական միջավայրին ադապտացումը` օտար լեզուներով տնտեսագիտական առարկաների դասավանդման ոլորտում» թեմայով միջազգային կլոր սեղան։ Միջոցառման ընթացքում երկու ամբիոնների մասնագետները քննարկեցին գիտելիքների ձեռքբերման մեթոդական աջակցության տեսակները և ձևերը օտար լեզվով տնտեսագիտական առարկաները դասավանդելիս, ուսանողական աշխատանքի կազմակերպման մարտահրավերները՝ լսարանում ինտերակտիվ հաղորդակցության միջոցով` նոր ակադեմիական բովանդակության յուրացման ընթացքում և այլ բազմաթիվ հարցեր։ Կլոր սեղանը կազմակերպվել է ապրիլի 22-ին ՌՀՀ-ում պաշտոնական այցով գտնվող Պոլիտեխնիկական համալսարանի մասնագետների մասնակցությամբ:
     
    Դասընթացների և եզրափակիչ միջոցառման արդյունքներով դասընթացի մասնակիցներին շնորհվեցին մասնագիտական զարգացման մասին Ռուսաստանի Դաշնության պետական նմուշի վկայականներ։ Վկայականները հանձնեցին դասընթացի հեղինակ` Ելենա Վդովինան և Պոլիտեխնիկական համալսարանի տնտեսագիտության տեսության ամբիոնի վարիչ, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Սվետլանա Գոլովկինան։