- 20 Ապր
- 2026
ՌՀՀ և Ամուրի պետական համալսարանը քննարկել են համագործակցության հեռանկարները
Հյուրերը հանդիպեցին ՌՀՀ ռեկտոր, պրոֆեսոր Էդվարդ Սանդոյանի և ՌՀՀ ուսումնական գծով պրոռեկտոր Մարինա Խաչատրյանի հետ։
Աշխատանքային այցի շրջանակում Ամուրի պետական համալսարանի ռեկտոր Նատալյա Բաժենովան և Միջազգային և լրացուցիչ կրթության կենտրոնի տնօրեն Նատալյա Կորյակինան ապրիլի 20-ին այցելեցին Ռուս-Հայկական համալսարան։
Հյուրերը հանդիպեցին ՌՀՀ ռեկտոր, պրոֆեսոր Էդվարդ Սանդոյանի և ՌՀՀ ուսումնական գծով պրոռեկտոր Մարինա Խաչատրյանի հետ։ Կողմերը քննարկեցին միջբուհական համագործակցության զարգացման արդիական հարցերը, ինչպես նաև գիտակրթական փոխգործակցության ընդլայնման հեռանկարները։
Հատուկ ուշադրություն դարձվեց գործընկերային կապերի ամրապնդմանը և կրթական ու հետազոտական ոլորտներում համատեղ նախաձեռնությունների իրականացմանը:







