- 16 Հոկ
- 2026
Հանս Բինդեր պրոֆեսորը ՌՀՀ ուսանողների համար դասախոսություն է կարդացել քաղցկեղի ուսումնասիրման տարածական և ժամանակային ասպեկտների վերաբերյալ
Հանս Բինդերը ներկայացրել է ուռուցքաբանական հիվանդությունների ուսումնասիրման ժամանակակից մոտեցումները։
ՌՀՀ վաստակավոր պրոֆեսոր, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամ, Լայպցիգի միջառարկայական համալսարանի պրոֆեսոր Հանս Բինդերի դասախոսությունը տեղի է ունեցել Ռուս-Հայկական համալսարանում հոկտեմբերի 16-ին։
Հանս Բինդերը հանդես է եկել «Disentangling Cancers from Temporal and Spatial Perspectives» («Քաղցկեղի ուսումնասիրման ժամանակային և տարածական ասպեկտները») թեմայով զեկուցմամբ՝ ներկայացնելով ուռուցքաբանական հիվանդությունների ուսումնասիրման ժամանակակից մոտեցումները։
Նշենք, որ դասախոսությունը կազմակերպվել է ՌՀՀ կենսաինժեներիայի, կենսաինֆորմատիկայի և մոլեկուլային կենսաբանության ամբիոնի կողմից։






