research
  • 27 Նոյ
  • 2025

ՌՀՀ Կենսաբժշկության և դեղագործության ինստիտուտը կանցկացնի հանրային առողջությանը նվիրված լայնամասշտաբ միջոցառում

    Նոյեմբերի 29-ին՝ ժամը 10:00-ից 18:00-ը, «Meridian» էքսպո-կենտրոնում կկայանա հանրային առողջությանը նվիրված աշխատաժողով։

    Ռուս-Հայկական համալսարանի Կենսաբժշկության և դեղագործության ինստիտուտը նոյեմբերի 29-ին՝ ժամը 10:00-ից 18:00-ը, «Meridian» էքսպո-կենտրոնում կազմակերպում է հանրային առողջությանը նվիրված լայնամասշտաբ միջոցառում։ «Կենսաբժշկական հետազոտություններից դեպի «Մեկ առողջություն»» աշխատաժողովի ծրագրում նախատեսված են գիտահանրամատչելի և գիտական զեկուցումներ և քննարկումներ կենսաբժշկության և հանրային առողջության ոլորտի առաջատար մասնագետների ներգրավվածությամբ։

    Բացի հիմնական քննարկումներից, նախատեսված են նաև մի շարք ակտիվություններ, որոնք միջոցառումը կդարձնեն առավել բովանդակալից և հիշարժան։

    Բաց մի' թողեք Ձեր գիտելիքները ընդլայնելու, փորձագետների հետ շփվելու և կարևոր իրադարձության մի մասը դառնալու այս ուրույն հնարավորությունը:
     
    Մուտքն ազատ է: Աշխատաժողովի ծրագրին կարող եք ծանոթանալ այստեղ >>