- 18 Նոյ
- 2026
ՌՀՀ-ն և ստորագրել են համագործակցության հուշագիր
Համաձայնագրի առանցքային ուղղություններից մեկը երկու համալսարանների բազայի վրա կենսաբժշկական տեխնոլոգիաների, բիոինֆորմատիկայի և բիոինժեներիայի ոլորտում միջազգային գիտակրթական կենտրոնի ստեղծումն է։
Մոսկվայում կայացած Ռուս-հայկական գիտակրթական II համաժողովի շրջանակում Ռուս-Հայկական համալսարանի ռեկտոր Էդվարդ Սանդոյանը և Պետրոս Մեծի անվան Սանկտ Պետերբուրգի պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Անդրեյ Ռուդսկոյը ստորագրել են գիտության, տեխնիկայի և նորարարությունների ոլորտում համագործակցության հուշագիր։
Համաձայնագրի առանցքային ուղղություններից մեկը երկու համալսարանների բազայի վրա կենսաբժշկական տեխնոլոգիաների, բիոինֆորմատիկայի և բիոինժեներիայի ոլորտում միջազգային գիտակրթական կենտրոնի ստեղծումն է։
Համագործակցության շրջանակում ՌՀՀ-ի և ՍՊՊՀ-ի գիտնականները նախատեսում են իրականացնել համատեղ հետազոտություններ գենոմային բիոինֆորմատիկայի, պրոտեոմիկայի, գենոմի խմբագրման տեխնոլոգիաների և դեղագործական քիմիայի ուղղություններով։ Նախատեսվում են նաև ակադեմիական շարժունության զարգացում և բարձրագույն որակավորման մասնագետների համատեղ պատրաստում։
Հուշագրի ստորագրումը ՌՀՀ-ի և ՍՊՊՀ-ի միջև ռազմավարական գործընկերության զարգացման հերթական կարևոր քայլն է։ Երկու համալսարանների համագործակցությունը շարունակվում է 2014 թվականից։







