research
  • 05 Նոյ
  • 2026

ՌՀՀ ներկայացուցիչները մասնակցել են Մոսկվայում կայացած VI Ռուսական տնտեսական համագումարին

    Համագումարը միավորել է առաջատար տնտեսագետների, գիտական հանրության ներկայացուցիչների և հարակից ոլորտների փորձագետների։

    Ռուս-Հայկական համալսարանի աշխատակիցները հոկտեմբերի 26-30-ը Մոսկվայում մասնակցել են VI Ռուսական տնտեսական համագումարին (ՌՏՀ-2026)՝ ներկայացնելով Հայաստանի տնտեսական զարգացման արդի հիմնախնդիրներին նվիրված գիտական հետազոտությունների արդյունքները։

    ՌՀՀ տնտեսագիտության և ֆինանսների ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Մարիամ Ոսկանյանը ներկայացրել է համալսարանի ռեկտոր, ՀՀ և ՌԴ տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Էդվարդ Սանդոյանի համահեղինակությամբ պատրաստված հետազոտությունը։ Զեկույցը նվիրված էր մակրոտնտեսական կարգավորման ազդեցությանը Հայաստանի բնակչության բարեկեցության մակարդակի վրա և ներկայացվել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Ժողովրդական տնտեսության կանխատեսման ինստիտուտում անցկացված թեմատիկ նիստում։

    Համագումարի շրջանակում ներկայացվել է նաև ՌՀՀ Տնտեսագիտական տեսության և անցումային շրջանի տնտեսության հիմնախնդիրների ամբիոնի աշխատակիցների համատեղ հետազոտությունը՝ «Մակրոտնտեսական քաղաքականությունը և տնտեսական աճի կառուցվածքային սահմանափակումների հաղթահարումը արտաքին անկայունության պայմաններում (Հայաստանի օրինակը)» թեմայով։ Զեկույցով հանդես են եկել ամբիոնի վարիչ, դոցենտ Իրինա Պետրոսյանը, ավագ դասախոս Զինավարդ Պապյանը և ասիստենտ Լևոն Մանուկյանը։

    Հետազոտություններն իրականացվել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի ֆինանսական աջակցությամբ՝ գիտական նախագծերի շրջանակում։

    Նշենք, որ VI Ռուսական տնտեսական համագումարը կազմակերպել էր Նոր տնտեսական ասոցիացիան՝ Ռուսաստանի առաջատար գիտական ինստիտուտների հետ համատեղ։