research
  • 18 Նոյ
  • 2026

ՌՀՀ պատվիրակությունը մասնակցել է Մոսկվայում կայացած Միջազգային միջկրոնական համաժողովին

    Համաժողովին մասնակցել են աշխարհի տարբեր երկրներից ժամանած ավելի քան 50 փորձագետ և 600 ուսանող։

    Ռուս-Հայկական համալսարանի պատվիրակությունը՝ ռեկտորի կազմակերպչական հարցերով խորհրդական Մարթա Մելիքսեթյանի գլխավորությամբ, նոյեմբերի 9–10-ը մասնակցել է Մոսկվայի Պատրիս Լումումբայի անվան Ռուսաստանի ժողովուրդների բարեկամության համալսարանում (ՌԺԲՀ) կայացած Միջազգային միջկրոնական համաժողովին։

    Համաժողովին մասնակցել են աշխարհի տարբեր երկրներից ժամանած ավելի քան 50 փորձագետ և 600 ուսանող։ Միջոցառման շրջանակում անցկացվել են լիագումար նիստեր, փորձագիտական և կրթական քննարկումներ, խմբային բանավեճեր և նախագծային աշխատանքներ։

    Մասնակիցներն անդրադարձել են հոգևոր և բարոյական արժեքների ամրապնդման գործում ավանդական կրոնների դերին, միջկրոնական և աշխարհիկ երկխոսության զարգացմանը, ուսանողների միջմշակութային հաղորդակցությանը և կրթական միջավայրում սոցիալ-մշակութային հարմարվողականությանը։ Քննարկվել են նաև արհեստական բանականության ազդեցությունը կրոնների ընկալման վրա, պատմական հիշողության պահպանումը և ապատեղեկատվության տարածման դեմ պայքարը։
     
    Համաժողովի կազմակերպիչներն էին Ռուսաստանի Դաշնության գիտության և բարձրագույն կրթության նախարարությունն ու ՌԺԲՀ-ն՝ ավանդական կրոնական կազմակերպությունների աջակցությամբ։