research
  • 21 Ապր
  • 2026

ՌՀՀ ուսանողները մասնակցել են «Հեղինակ vs ալգորիթմ» սեմինարին Մոսկվայի տանը

    Սեմինարի բանախոսներն էին Ռուսաստանի վաստակավոր լրագրող Գալինա Սապոժնիկովան և ռեժիսոր, պրոդյուսեր Օքսանա Կասատկինան։

    Ռուս-հայկական համալսարանի լրագրող-ուսանողները մասնակցել են ինտերակտիվ սեմինարի՝ նվիրված արհեստական բանականության դարաշրջանում զանգվածային լրատվամիջոցների զարգացմանը։ «Հեղինակ vs ալգորիթմ» թեմայով սեմինարը կայացել է ապրիլի 14-15-ին՝ Երևանում գտնվող Մոսկվայի տանը։

    Սեմինարի բանախոսներն էին Ռուսաստանի վաստակավոր լրագրող, GALSA դպրոցի հիմնադիր Գալինա Սապոժնիկովան և ռեժիսոր, պրոդյուսեր, դրամատուրգիայի և թվային արտադրության մասնագետ Օքսանա Կասատկինան։

    Գալինա Սապոժնիկովան ներկայացրեց արհեստական բանականության կիրառման հնարավորությունները լրագրության մեջ՝ ընդգծելով դրա արդյունավետ օգտագործման և հնարավոր ռիսկերի կարևորությունը։ 

    Մասնագետների խոսքով՝ ժամանակակից լրագրողի հիմնական խնդիրը ոչ թե ԱԲ-ի հետ մրցակցելն է, այլ այն արդյունավետորեն ինտեգրել մասնագիտական աշխատանքում՝ պահպանելով քննադատական մտածողությունը, փաստերի ստուգումը և հեղինակային ոճը։
     
    Սեմինարի ընթացքում քննարկվել են նաև մեդիայում ԱԲ-ի կիրառման գործնական օրինակներ և լրագրողի մասնագիտության փոխակերպման հարցեր։

    Միջոցառման ավարտին ուսանողները ստացել են մասնակցության վկայականներ։