- 09 Հոկ
- 2026
ՌՀՀ ուսանեղները մասնակցեցին ԵՊՀ գիտական կոնֆերանսին
Գիտաժողովը միավորեց երիտասարդ հետազոտողների ողջ աշխարհից:
ՌՀՀ Տնտեսագիտության և բիզնեսի ինստիտուտի Ուսանողական գիտական ընկերության ներկայացուցիչները հոկտեմբերի 6-ին մասնակցեցին Երևանի պետական համալսարանի Ուսանողական գիտական ընկերության (ԵՊՀ ՈՒԳԸ) XII Միջազգային երիտասարդական գիտական կոնֆերանսին, որը նվիրված էր Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակին։
Գիտաժողովը միավորեց երիտասարդ հետազոտողների ողջ աշխարհից՝ նրանց հնարավորություն ընձեռելով ներկայացնելու իրենց գիտական պոտենցիալը, մասնակցելու մասնագիտական քննարկումներին և հաստատելու հեռանկարային ակադեմիական կապեր։
Տնտեսագիտության և բիզնեսի ինստիտուտի պատվիրակությունը ներկայացված էր «Տնտեսագիտություն», «Մենեջմենթ» և «Ֆինանսներ» ուղղությունների 2–4-րդ կուրսերի ուսանողներով։
Նշենք, որ այս տարի գիտական իրադարձությունն աչքի ընկավ ոչ միայն մասնակիցների լայն աշխարհագրությամբ, այլև փորձագիտական համայնքի կողմից ռեկորդային հետաքրքրվածությամբ. մասնակցության համար ստացվել էր 296 հայտ, որոնցից 54-ը՝ արտերկրից։ Խիստ գիտական գրախոսության արդյունքում զեկուցման համար ընտրվել էր շուրջ 182 հետազոտող Հայաստանից, Ռուսաստանից, Վրաստանից, Իրանից, Ֆրանսիայից, Մարոկկոյից, Եգիպտոսից, ԱՄՆ-ից, Ուրուգվայից և այլ երկրներից։







