- 04 Օգո
- 2026
ՌՀՀ-ն «Seaside Startup Summit Armenia 2026»-ին
Սամմիթն իրականացվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և «Startup Armenia» գիտակրթական հիմնադրամի կողմից:
Ռուս-Հայկական համալսարանի դասախոսներն ու ուսանողները մասնակցել են ստարտափների, նորարարությունների և ձեռներեցության ոլորտի խոշորագույն միջազգային իրադարձություններից մեկին՝ «Seaside Startup Summit Armenia 2026»-ին: Սամմիթն իրականացվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և «Startup Armenia» գիտակրթական հիմնադրամի կողմից՝ հուլիսի 26-ից օգոստոսի 1-ը:
Ծավալուն ինտենսիվի ընթացքում ՌՀՀ-ի ներկայացուցիչները հետևել են միջազգային փորձագետների ելույթներին, ծանոթացել հեռանկարային ստարտափների հիմնադիրների, ներդրողների և տեխնոլոգիական ընկերությունների ներկայացուցիչների հետ, ինչպես նաև ուսումնասիրել կառավարման և բիզնեսի զարգացման ոլորտի առանցքային միտումները:
Միջոցառման ծրագիրը ներառում էր հետևյալ թեմատիկ ուղղությունները՝ World Youth Environment Festival, Sevan AgriTech Summit, WineTech Innovation Summit, Cyber Insurance Summit, Mining Innovation Summit և Sevan EV Rally:







