- 14 Հոկ
- 2026
ՌՀՀ-ն դարձել է «Ուսանողական զբոսաշրջություն» միջազգային դպրոցի հարթակներից մեկը
Հանդիպման շրջանակում անցկացվել է նաև «Վայրից դեպի տպավորություն» գործնական վարպետության դասը:
Հոկտեմբերի 14-ին Ռուս-Հայկական համալսարանում «Ուսանողական զբոսաշրջություն» միջազգային դպրոցի շրջանակում անցկացվել է հատուկ կրթական ծրագիր։ Ուսանողները դպրոցի մասնակիցներին ծանոթացրել են ՌՀՀ-ի պատմությանը, կրթական և մշակութային միջավայրին, համալսարանական տարածքներին ու ուսանողական կյանքին։ Անձնական պատմությունների միջոցով նրանք ներկայացրել են համալսարանում սովորելու հնարավորությունները, կրթական հեռանկարներն ու ուսանողական նախաձեռնությունները։
Հանդիպման շրջանակում անցկացվել է նաև «Վայրից դեպի տպավորություն» գործնական վարպետության դասը՝ նվիրված այն հարցին, թե ինչպես է զբոսաշրջային վայրը վերածվում հիշարժան փորձառության։ Մասնակիցներն անդրադարձել են տարածքի ինքնության և մթնոլորտի բացահայտումից մինչև ճանապարհորդների հետ հուզական կապի ձևավորում և յուրահատուկ զբոսաշրջային տպավորությունների ստեղծում։
Միջազգային դպրոցի մասնակիցների ծանոթությունը Հայաստանին կշարունակվի հոկտեմբերի 16-ին։ ՌՀՀ-ի ուսանողները նրանց համար կանցկացնեն հատուկ էքսկուրսիոն ծրագիր, որը հնարավորություն կտա ուսանողների աչքերով բացահայտել երկրի զբոսաշրջային ներուժը և Հայաստանը ճանաչել ոչ միայն որպես զբոսաշրջային ուղղություն, այլև որպես վառ տպավորությունների ու անմոռանալի փորձառությունների տարածք։
Նշենք, որ ՌՀՀ-ում միջոցառումը կազմակերպվել է Տնտեսագիտության և բիզնեսի ինստիտուտի զբոսաշրջության և ծառայությունների ոլորտի ամբիոնի, Միջազգային հարաբերությունների և հանրային հաղորդակցության ինստիտուտի ստեղծարար արդյունաբերությունների ամբիոնի և լրագրության ամբիոնի կողմից։
«Ուսանողական զբոսաշրջություն» միջազգային դպրոցի կազմակերպիչներն են Ռուսաստանի Դաշնության գիտության և բարձրագույն կրթության նախարարությունը, «Ուսանողական զբոսաշրջություն» ծրագիրը, Հյուսիսային Կովկասի դաշնային համալսարանը և Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը։







