research
  • 08 Հոկ
  • 2026

Ռուս-Հայկական համալսարանը կդառնա «Ստուդտուրիզմ» միջազգային դպրոցի հարթակներից մեկը

    Հոկտեմբերի 14-ին` ժամը 12:30-ին, ՌՀՀ-ի Պիոտրովսկու անվան լսարանում տեղի կունենա հատուկ կրթական ծրագիր։

    Հոկտեմբերի 14-ին` ժամը 12:30-ին, ՌՀՀ-ի Պիոտրովսկու անվան լսարանում (նոր մասնաշենք, VII հարկ) «Ստուդտուրիզմ» միջազգային դպրոցի շրջանակում տեղի կունենա հատուկ հատուկ հանդիպում՝ կրթական և գործնական բաղադրիչներով։

    ՌՀՀ-ի ուսանողները մասնակիցներին կներկայացնեն համալսարանի պատմությունը, կրթական և մշակութային միջավայրը, համալսարանական կյանքն ու ուսանողական նախաձեռնությունները՝ կիսվելով նաև իրենց անձնական փորձով։

    Հանդիպման ընթացքում կանցկացվի նաև «Տեղից՝ դեպի տպավորություն» գործնական վարպետության դասը, որի ընթացքում մասնակիցները կքննարկեն, թե ինչպես է զբոսաշրջային վայրը վերածվում հիշվող փորձառության՝ տեղական ինքնությունից և միջավայրից մինչև հույզեր, ներգրավվածություն և յուրահատուկ զբոսաշրջային փորձի ստեղծում։

    Իսկ հոկտեմբերի 16-ին ՌՀՀ-ի ուսանողները մասնակիցների համար կկազմակերպեն հատուկ էքսկուրսիոն ծրագիր՝ հնարավորություն տալով Հայաստանը բացահայտել ուսանողների աչքերով և ծանոթանալ երկրին ոչ միայն որպես զբոսաշրջային ուղղության, այլև որպես վառ տպավորությունների տարածքի։

    Միջոցառումը ՌՀՀ-ում կազմակերպում են զբոսաշրջության և սպասարկման ոլորտի ամբիոնը և կրեատիվ արդյունաբերությունների ամբիոնը։

    «Ստուդտուրիզմ» միջազգային դպրոցի կազմակերպիչներն են ՌԴ գիտության և բարձրագույն կրթության նախարարությունը, «Ստուդտուրիզմ» ծրագիրը, Հյուսիսկովկասյան դաշնային համալսարանը և Հայաստանի պետական մանկավարժական համալսարանը։