research
  • 03 Մայ
  • 2024

ՀՌՀ-ն և ՍՊբՊՈւ-ն կազմակերպում են ամառային դպրոց` «Ժամանակակից անլար համակարգեր, IoT և ցանցեր» ուղղութամբ

    Դպրոցը կանցկացվի Դիլիջանում (Հաղարծին) հուլիսի 17-21-ը։

    Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանը Ստ. Պետերբուրգի պոլիտեխնիկական համալսարանի հետ համատեղ կազմակերպում է ամառային դպրոց` «Ժամանակակից անլար համակարգեր, IoT և ցանցեր» ուղղութամբ: Դպրոցը կանցկացվի Դիլիջանում (գ. Հաղարծին) հուլիսի 17-21-ը։
     
    Ամառային դպրոցի մասին տեղեկություն ստանալու և մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև հունիսի 30-ը ներառյալ լրացնել հետևյալ առցանց հայտաձևը` https://forms.gle/TBK3SgsUPASZFRrC7
     
    Հայտերի ընդունման արդյունքում հուլիսի 1-10 ընկած ժամանակահատվածում հարցազրույցների արդյունքում 20 լավագույն դիմորդների համար ամառային դպրոցը կլինի ԱՆՎՃԱՐ, իսկ մյուսների համար կգործի վճարովի հիմունքներով գրանցում` հատուկ գնային սանդղակով։ 
     
    Ամառային դպրոցի շրջանակներում մասնակիցները.
    • կծանոթանան ժամանակակից անլար կապի համակարգերին և նրանց հանգույցների մշակման լուծումներին և հնարավորություններին;
    • կծանոթանան բջջային կապի 5G տեխնոլոգիայի հնարավորություններին և աշխատանքի սկզբունքներին;
    • կծանոթանան IoT համակարգերով տարբեր նշանակության լուծումների իրականացմանը;
    • կծանոթանան անլար ռադիոցանցերի կարգաբերման ժամանակակից լուծումներին և նրանց կիրառություններին;
    • հնարավորություն կունենան իրական պայմաններում շփումներ ունենալ նշված ուղղություններով սարքերի, համակարգերի և լուծումների հետ։

    Պլանավորվում է նաև արտերկրից և տեղական առաջատար ընկերություններից հյուրերի մասնակցություն ամառային դպրոցին. մասնագետները հանդես կգան ելույթներով և ցուցադրություններով:
     
    Ամառային դպրոցի մասնակիցների ընտրության փուլում առաջնայնությունը կտրվի Ճարտարագիտական կամ հարակից ոլորտների ուսանողներին, որոնք սովորում են 3-րդ կամ ավելի բարձր կուրսերում և այն անձանց, ովքեր հետաքրքված են իրենց ուսումը և գործունեությունը շարունակել անլար հեռահաղորդակցության ոլորտում:
     
    Հարցերի և լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք զանգահարել` 055 757 638։