research
  • 02 Օգո
  • 2024

ՀՌՀ-ն և ՍՊբՊՈւ-ն անցկացրեցին ամառային դպրոց` «Ժամանակակից անլար համակարգեր, IoT և ցանցեր» ուղղութամբ

    Ելույթներով և ցուցադրություններով հանդես եկան օտարերկրյա մասնագետներ և տեղական առաջատար ընկերությունների ներկայացուցիչներ:

    Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանը Ստ. Պետերբուրգի պոլիտեխնիկական համալսարանի հետ համատեղ կազմակերպեց ամառային դպրոց` «Ժամանակակից անլար համակարգեր, IoT և ցանցեր» ուղղութամբ: Դպրոցը անցկացվեց Դիլիջանում (գ. Հաղարծին) հուլիսի 17-21-ը։

    Ելույթներով և ցուցադրություններով հանդես եկան օտարերկրյա մասնագետներ և տեղական առաջատար ընկերությունների ներկայացուցիչներ:

    «Մեր նպատակն է համախմբել ոլորտի ուսանողներին ու ցույց տալ, թե ինչ հնարավորություններ է տալիս այս ոլորտը, ինչ լուծումներ կան, ինչ հնարավորություններ կունենան այդ լուծումները օգտագործելիս», - նշեց ՀՌՀ Ինժեներաֆիզիկական ինստիտուտի տնօրեն Ահարոն Ահարոնյանը։

    Ամառային դպրոցի շրջանակներում մասնակիցները ծանոթացան ժամանակակից անլար կապի համակարգերին և նրանց հանգույցների մշակման լուծումներին և հնարավորություններին, բջջային կապի 5G տեխնոլոգիայի հնարավորություններին և աշխատանքի սկզբունքներին, IoT համակարգերով տարբեր նշանակության լուծումների իրականացմանը, անլար ռադիոցանցերի կարգաբերման ժամանակակից լուծումներին և նրանց կիրառություններին: Ուսանողները նաև հնարավորություն ունեցան իրական պայմաններում շփումներ ունենալ նշված ուղղություններով սարքերի, համակարգերի և լուծումների հետ։