research
  • 14 Մայ
  • 2026

ՌՀՀ-ում կանցկացվի «Թրևել-բլոգինգ՝ կարամզինյան ոճով» մրցույթը

    Մայիսի 26-ին` ժամը 14:30-ին, Դ. Լիխաչովի անվան լսարանում ուսանողները կներկայացնեն իրենց «ճանապարհորդական նամակները» և ռիլսերը։

    Մայիսի 26-ին` ժամը 14:30-ին, Ռուսաստանում նշվող Կարամզինի տարվա և գրողի ծննդյան 260-ամյակի շրջանակում, Ռուս-հայկական համալսարանի Դ. Լիխաչովի անվան լսարանում (453) կանցկացվի «Թրևել-բլոգինգ՝ կարամզինյան ոճով» մրցույթը։ Ուսանողները կներկայացնեն իրենց «ճանապարհորդական նամակները» և ռիլսերը՝ Հայաստանի իրենց սիրելի վայրերի մասին պատմություններով՝ գրված սենտիմենտալիստ գրողի ոճին ու մտածողությանը համահունչ։

    Միջոցառումը կազմակերպվում է ՌՀՀ Ռուս և համաշխարհային գրականության ու մշակույթի ամբիոնի կողմից։