- 16 Փետ
- 2024
ՀՌՀ-ում մեկնարկել է TWIGA Communication Group-ի առցանց-դասախոսությունների շարքը
TWIGA կորպորացիայի տնօրեն Սերգեյ Օհանջյանը “Գովազդ և PR” ուղղության ուսանողների համար կարդաց առաջին դասախոսությունը` “TWIGA CG և մարկետինգային հաղորդակցության շուկան, շուկայի հիմնական բաժինները” թեմայով:
Փետրվարի 16-ին ՀՌՀ-ում մեկնարկեց առցանց-դասախոսությունների շարքը ՀՌՀ Մեդիայի, կինոյի և գովազդի ինստիտուտի և ռուսական հանրահայտ TWIGA Communication Group կորպորացիայի համագործակցության շրջանակներում: ԱՊՀ երկրներում TWIGA կորպորացիան համարվում է առաջատար հաղորդակցության բոլոր տեսակի ծառայությունների ոլորտում՝ գովազդ, արտադրանքի առաջխաղացում, վաճառքի խթանում, կրեատիվություն, դիզայն և այլն:
“TWIGA CG և մարկետինգային հաղորդակցության շուկան, շուկայի հիմնական բաժինները” առաջին դասախոսությունը “Գովազդ և PR” ուղղության ուսանողների համար կարդաց TWIGA կորպորացիայի տնօրեն Սերգեյ Օհանջյանը:
“TWIGA CG և մարկետինգային հաղորդակցության շուկան, շուկայի հիմնական բաժինները” առաջին դասախոսությունը “Գովազդ և PR” ուղղության ուսանողների համար կարդաց TWIGA կորպորացիայի տնօրեն Սերգեյ Օհանջյանը:
Ըստ ՀՌՀ կրեատիվ ինդուստրիաների ամբիոնի վարիչ Նինա Կևորկովայի՝ դասախոսությունը մեծ հետաքրքրություն առաջացրեց ուսանողների շրջանում, ովքեր ստացան սպառիչ պատասխաններ բոլոր հարցերին:
“Այսօրվանից սկսած և մինչ կիսամյակի ավարտը, ամեն ուրբաթ, TWIGA Communication Group-ի ղեկավարներն ու առաջատար աշխատակիցները Մեդիայի, գովազդի և կինոյի ինստիտուտի ուսանողների հետ կկիսվեն իրենց անգնահատելի փորձով, ինչը, իհարկե, կդարձնի մեր շրջանավարտներին շատ ավելի պահանջված մասնագետներ հաղորդակցության, գովազդի և PR-ի ոլորտներում: Մենք հայտնում ենք անկեղծ երախտագիտություն հիմնադիր-նախագահ Ալեկսանդր Օհանջյանին, փոխնախագահ Կարինա Օհանջանյանին, TWIGA կորպորացիայի տնօրեններին և առաջատար աշխատակիցներին, ինչպես նաև Մեդիայի, գովազդի և կինոյի ինստիտուտի տնօրեն Կարեն Մարկարյանին մեր ուսանողներին մասնագիտական մակարդակի կատարելագործման ասյպիսի հնարավորություն տրամադրելու համար”, -ընդգծեց նա:
Նշենք, որ TWIGA կորպորացիան ունի ներկայացուցչություններ Մոսկվայում, Կիևում, Ալմաթիում, Մինսկում, Երևանում և Թբիլիսիում: Կորպորացիան շահել է մրցանակներ ավելի քան 300 միջազգային և ռուսական ֆեստիվալների ու մրցույթների շրջանակներում: Ընդգրկված է ռուսական ԹՈՓ-100 առաջատար ընկերությունների շարքում:
TWIGA Communication Group-ի հաղորդակցական խմբի հիմնադիր-տնօրենը ՌԴ Գովազդի ակադեմիայի ակադեմիկոս, ինչպես նաև Ռուսաստանի հաղորդակցական գործակալությունների ասոցիացիայի փոխնախագահ, դեղագործական հաղորդակցության բաժնի ղեկավար, AKAR փոքր և միջին ձեռնարկությունների հանձնաժողովի նախագահ Ալեկսանդր Օհանջյանն է: TWIGA CG-ի համահիմնադիրն ու փոխնախագահը Գովազդի ռուսական ակադեմիայի ակադեմիկոս, Ռուսաստանում Cannes Lions/Lions Health-ի պաշտոնական ներկայացուցիչ Կարինա Օհանջանյանն է։
Թարգմանեց՝ Թամարա Նազարյանը
(՞Լրագրություն", 3 կուրս)
(՞Լրագրություն", 3 կուրս)