- 17 Հու
- 2023
ՀՌՀ Կոնֆերանսն ընտրել է համալսարանի գիտխորհրդի նոր կազմը
Կոնֆերանսին մասնակցել է 276 պատվիրակ:
Հայ-Ռուսական համալսարանում հուլիսի 17-ին կայացել է բոլոր կատեգորիաների աշխատողների և սովորողների Ընդհանուր ժողովը (Կոնֆերանսը)՝ Հայ-Ռուսական համալսարանի Գիտական խորհրդի նոր կազմն ընտրելու օրակարգով, որին մասնակցել է 276 պատվիրակ՝ ընտրված համալսարանի տարբեր կառուցվածքային ստորաբաժանումներից, պրոֆեսորադասախոսական և ուսանողական կազմերից։
Նշենք, որ ս․թ․ հունիսին՝ Հայ-Ռուսական համալսարանի հայաստանյան և ռուսաստանյան համահիմնադիրների առաջարկությամբ ու ՀՌՀ-ում տեղի ունեցած կառուցվածքային փոփոխություններից հետո ՀՌՀ-ի գործող Գիտխորհուրդը որոշում էր կայացրել անցկացնել համալսարանի Կոնֆերանս՝ համալսարանի Գիտխորհրդի նոր կազմն ընտրելու նպատակով։
ՀՌՀ-ի կանոնադրության և ՀՌՀ-ի Գիտական խորհրդի կանոնակարգի համաձայն` գիտխորհրդի կազմի մեջ ի պաշտոնե մտնում են ռեկտորը, պրոռեկտորները և ՀՌՀ-ի ինստիտուտների տնօրենները, իսկ պատվավոր անդամներն ընտրվում են համալսարանի գիտխորհրդի կողմից։ ՀՌՀ-ի Գիտխորհրդի մնացած անդամներն ընտրվում են համալսարանի Կոնֆերանսին՝ փակ գաղտնի քվեարկությամբ։
Վերոնշյալ Կոնֆերանսին կայացած փակ գաղտնի քվեարկության արդյունքում առաջադրված բոլոր թեկնածուները «կողմ» ձայների մեծամասնությամբ ընտրվել են ՀՌՀ-ի Գիտական խորհուրդի նոր կազմ։
Հայ-Ռուսական համալսարանի Գիտխորհրդի նոր կազմը հասանելի կլինի համալսարանի պաշտոնական կայքի «Գիտական խորհուրդ» բաժնում։