research
  • 25 Օգո
  • 2026

Ընտրվել է ՌՀՀ գիտական խորհրդի նոր կազմը

    Կոնֆերանսին մասնակցել է 100 պատվիրակ՝ ընտրված համալսարանի տարբեր կառուցվածքային ստորաբաժանումներից, պրոֆեսորադասախոսական և ուսանողական կազմերից։

    Ռուս-Հայկական համալսարանում օգոստոսի 25-ին կայացավ բոլոր կատեգորիաների աշխատողների և սովորողների Ընդհանուր ժողովը (Կոնֆերանսը)՝ Ռուս- Հայկական համալսարանի Գիտական խորհրդի նոր կազմն ընտրելու օրակարգով:
     
    Կոնֆերանսին մասնակցեց 100 պատվիրակ՝ ընտրված համալսարանի տարբեր կառուցվածքային ստորաբաժանումներից, պրոֆեսորադասախոսական և ուսանողական կազմերից։

    ՌՀՀ-ի կանոնադրության և ՌՀՀ-ի Գիտական խորհրդի Կանոնակարգի համաձայն` Գիտական խորհուրդը՝ Համալսարանի մշտական գործող կոլեգիալ կառավարման մարմինը, ձևավորվում է գիտամանկավարժական անձնակազմի, վարչակազմի ներկայացուցիչներից՝ ի դեմս ի պաշտոնե Համալսարանի ռեկտորի, պրոռեկտորների, ինստիտուտների տնօրենների ու Համալսարանի ուսումնառուների

    Համալսարանի կանոնադրության համաձայն՝ ՌՀՀ ռեկտորը, պրոռեկտորները և ինստիտուտների տնօրեններն ի պաշտոնե ընդգրկվում են Գիտական խորհրդի կազմում։ Գիտական խորհրդի մյուս անդամներն ընտրվել են ՌՀՀ համաժողովում՝ գաղտնի քվեարկությամբ։

    Այսպիսով, ձևավորվել է Գիտական խորհրդի 41 անդամից բաղկացած կազմը։

    Շնորհավորում ենք գործընկերներին Գիտական խորհրդի նոր կազմում ընտրվելու կապակցությամբ։ Մաղթում ենք արդյունավետ աշխատանք և ստեղծագործական նոր հաջողություններ։