research
  • 10 Նոյ
  • 2025

ՌՀՀ-ի նախաձեռնությամբ Երևանում կայացավ հեծանվասպորտի առաջնություն

    Միջոցառումն ուղղված էր առողջ ապրելակերպի տարածմանը, ֆիզիկական ակտիվության խրախուսմանը և մարզական նախաձեռնություններին  երիտասարդության մասնակցությանը։

    Ռուս-հայկական համալսարանի նախաձեռնությամբ և Հայաստանի հեծանվային սպորտի ֆեդերացիայի աջակցությամբ նոյեմբերի 8-ին Երևանում երիտասարդների շրջանում կայացավ հեծանվասպորտի սիրողական հանրապետական առաջնություն։ 

    Ուսանողներին աջակցելու էին եկել ՌՀՀ դասախոսները, այդ թվում՝ Ֆիզիկական կուլտուրայի և առողջ կենսակերպի ամբիոնի վարիչ Արմեն Գրիգորյանը։

    «Այսօր հեծանվասպորտը օլիմպիական ամենահայտնի մարզաձևերից մեկն է։ Այն բարերար ազդեցություն ունի մարդու օրգանիզմի վրա, քանի որ աշխատեցնում է մարմնի բոլոր մկանները։ Հեծանվասպորտը զարգացնում է կոլեկտիվիզմի ոգին, վճռականությունն ու հաղթանակի ձգտումը։ Մոտիվացիան՝ առողջ ապրելակերպն է և այս մարզաձևի մատչելիությունը տարբեր տարիքային խմբերի և կազմվածքի տեր մարդկանց համար։ Այսօր հեծանիվը նաև հիանալի փոխադրամիջոց է», — նշել է Գրիգորյանը։

    Իր հերթին Հայաստանի հեծանվային սպորտի ֆեդերացիայի փոխնախագահ Գրիգոր Համբարձումյանը ընդգծել է, որ Ֆեդերացիան միշտ պատրաստ է աջակցել նման նախաձեռնություններին, որոնք նպաստում են հեծանվասպորտի զարգացմանը երիտասարդների շրջանում, խթանում են ակտիվ կենսակերպը և ուսանողների ներգրավվածությունը մարզական միջոցառումներին։

    ՌՀՀ ռեկտոր Էդվարդ Սանդոյանի անունից Ֆեդերացիային շնորհվեց շնորհակալագիր՝ ուսանողական սպորտի զարգացման գործում ցուցաբերած աջակցության և ակտիվ մասնակցության համար։ 

    Հաղթողներին պարգևատրեցին ՌՀՀ երիտասարդության հետ աշխատանքի գծով  ռեկտորի խորհրդական Հռիփսիմե Մարգարյանը և ՌՀՀ  կազմակերպչական հարցերի գծով ռեկտորի խորհրդական, ոստիկանության թոշակառու փոխգնդապետ Մարթա Մելիքսեթյանը։

    Նշենք, որ միջոցառումն ուղղված էր առողջ ապրելակերպի տարածմանը, ֆիզիկական ակտիվության խրախուսմանը և մարզական նախաձեռնություններին  երիտասարդության մասնակցությանը։