research
  • 14 Ապր
  • 2026

ՌՀՀ-ն առաջարկում է որակավորման բարձրացման դասընթացներ հանրային ծառայողների համար

    Պետական ծառայողները կարող են մասնակցել այս 6, 8 և 16 ակադեմիական ժամից բաղկացած դասընթացներին:

    Ռուս-հայկական համալսարանը մասնակցում է հանրային ծառայողների համար նախատեսված որակավորման բարձրացման (վերապատրաստման), հավելյալ մասնագիտական կրթության զարգացման պետական ծրագրին և առաջարկում է հինգ դասընթաց ամենաարդիական ուղղություններով։
     
    Նշենք, որ ՀՀ-ում հանրային կառավարման բարեփոխումների շրջանակում ներդրվել է պետական կառավարման համակարգի առանձին մարմինների կատարողականի գնահատման և դրա հիման վրա խրախուսման պիլոտային կարգ: Ըստ սահմանված կարգավորումների՝ խրախուսանքի արժանացած անձին տրված պարգևավճարի որոշակի չափաքանակը նախատեսված է ուղղել կրթությանը` որակավորումը բարելավելու կամ լրացուցիչ կրթություն ստանալու համար։ 
     
    Կրթության նպատակով ծախսերի իրականացման և պետական կառավարման համակարգի ղեկավար աշխատողների կարողությունների զարգացման առավել արդյունավետ կրթական ծրագրերի ընտրության հնարավորություններ ապահովելու նպատակով Ռուս-հայկական համալսարանն առաջարկում է հետևյալ առաջատար և մեծ պահանջարկ ունեցող կրթական ծրագրերը՝
     
    •  Մարդկային ռեսուրսների կառավարում (HR);
    •  Մեդիագրագիտություն. տեղեկատվական անվտանգություն և աշխատանքը համացանցում;
    •  Նախագծերի կառավարում;
    •  Պետական-մասնավոր գործընկերություն;
    •  Ֆինանսական գրագիտություն։
     
    Այս ծրագրերը համարվում են առաջնահերթ պետական կառավարման համակարգում ղեկավար պաշտոններ զբաղեցնող անձանց համար, քանի որ բարելավում են ճգնաժամային կառավարման և հաղորդակցման հմտությունները բոլոր մակարդակներում, բարձրացնում են տարբեր ոլորտների գործընկերների հետ փոխգործակցության որակը և ամրապնդում ֆինանսական ու բանկային հմտությունները։
     
    Պետական ծառայողները կարող են մասնակցել այս 6, 8 և 16 ակադեմիական ժամից բաղկացած դասընթացներին՝ ինչպես առկա, այնպես էլ հեռավար ձևաչափերով: Ուսման վարձը, կախված դասընթացի տևողությունից, կկազմի համապատասխանաբար 70 000, 90 000 և 160 000 դրամ։
     
    Համապատասխան խմբերի ձևավորման և համաձայնեցման դեպքում հնարավոր կլինի կազմակերպել դասընթացներն անմիջապես պետական մարմիններում` աշխատակիցների համար ավելի զգալի հարմարավետությունն ապահովելու նպատակով։
     

    Լրացուցիչ հարցերով դիմել ստորև նշված հեռախոսահամարներով`
     
    HR ծրագիր ՝ Արաքսյա Քատվալյան +374 12 775 775 (ներքին՝ 358)
    Կառավարման ծրագրեր՝ Կարինե Հարությունյան +374 12 775 775 (ներքին՝ 360)
    Մեդիա ծրագիր՝ Աննա Ստեփանյան +374 12 775 775 (ներքին՝ 354)