- 15 Հու
- 2023
ՀՌՀ-ի գրադարանում բացվել է «Նովոսիբիրսկյան սիմվոլիզմ» անունը կրող ցուցահանդեսը
Հայ-Ռուսական համալսարանի ուսանողները միշտ տարբերվում են իրենց տեսակով, կրեատիվությամբ և բազմապիսի տաղանդներով։
Հայ-Ռուսական համալսարանի ուսանողները միշտ տարբերվում են իրենց տեսակով, կրեատիվությամբ և բազմապիսի տաղանդներով։
ՀՌՀ-ի Սերգեյ Համբարձումյանի անվան գրադարանում բացվել է մեր համալսարանի «Արտասահմանյան տարածաշրջանագիտություն» ուղղության 3-րդ կուրսի ուսանող Աելիտա Սաղաթելյանի նկարների անհատական ցուցահանդեսը։
Տաղանդավոր ուսանողի խոսքով՝ իր աշխատանքների մեծ մասը գրվել է Ռուսաստանի Դաշնությունում՝ Նովոսիբիրսկում։
«Անշուշտ, իմ ստեղծագործությունների վրա ազդեցություն է թողել այդ ցրտաշունչ քաղաքի կլիման։ Այս ցուցահանդեսը մի յուրօրինակ փոքր հավաքածու է, որում արտացոլված են իմ կյանքի տարբեր փուլերը։ Հայաստանում ես որոշեցի, որ ցանկանում եմ դիմանկարներ գրել՝ դրանց միջոցով դետալային կերպով փոխանցելով մարդկանց զգացմունքները, հույզերը և ապրումները։ Սա մի ինքնատիպ փորձ է արտացոլելու մարդու բնավորությունը դիմանկարի միջոցով», - նշել է նա։
Նշենք, որ ՀՌՀ-ի Սերգեյ Համբարձումյանի անվան գրադարանում մեր ուսանողների զանազան աշխատանքների ցուցադրությունը կրում է մշտական և շարունակական բնույթ։